Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերից ֆերմերների հմտությունների բարելավմանն ուղղված ծրագիրը, որն իրականացվում էր ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (European Union-GAIA Armenia) ծրագրի շրջանակներում, ներկայացրել է իր գործունեության արդյունքները։
Վերապատրաստումների և դասընթացների արդյունքում EU-GAIA ծրագրի շուրջ 70 ֆերմերներ և ագրոբիզնեսներ՝ շահառու ոչխարաբույծներ, հատիկընդեղեն և խոտաբույս մշակող ֆերմերներ, յուրացրել են բիզնես պլանի մշակման, ֆինանսական մոդելավորման և ինքնարժեքի հաշվարկի գործընթացների գործնական մեթոդները։ Մասնակիցները մշակեցին և ներկայացրեցին իրենց ագրոբիզնեսների և ֆերմերային տնտեսությունների զարգացման պլանները։
«Գյուղատնտեսական արտադրության, ֆինանսների և բիզնես պլանի զարգացման» դասընթացը անցկացվել է Գյումրի և Դիլիջան քաղաքներում։ Այն իրականացվել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE-Armenia) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,