
Սեպտեմբերի 1-ին Եվրոպական միությունը հանդես է եկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչով, ինչն արձանագրված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Աղդամի ճանապարհով մատակարարումները կարող են լինել հիմնական կարիքների հրատապ եւ ամենօրյա ապահովման կոնկրետ եւ կայուն լուծման բաղադրիչ։
«Հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է. հրամայական է դարձել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կբերեն տեղի բնակչության կարիքների լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Խոսնակը հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա գործադրած ջանքերը, որոնց իր աջակցությունն է բերել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, կենտրոնացած են եղել Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակին արձագանքման վրա։
Շառլ Միշելն առաջարկել է «քայլ առ քայլ» մոտեցում, որը կարող է արտահայտվել հաջորդիվ՝ Լաչինի միջանցքի լիարժեք շահագործմամբ եւ Աղդամի երթուղու բացմամբ։
«Այս համատեքստում էապես կարեւոր է Բաքվի եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ միջոցների շուրջ քննարկումները պետք է սկսել հնարավորինս արագ»,- նշվում է հայտարարության մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.