ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այս օրերին գտնվում է Հայաստանում՝ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցության հետագա ամրապնդմանն ու տարածաշրջանային միակցվածության զարգացմանն ուղղված այցի շրջանակներում։
Երեկ՝ մարտի 19-ին, հանձնակատար Կոսը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները կենտրոնացած էին ԵՄ-ՀՀ առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման, ինչպես նաեւ տրանսպորտային, թվային, էներգետիկ եւ առեւտրային կապերի ամրապնդման վրա՝ համաձայն ԵՄ միակցվածության օրակարգի։ Նրանք նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության վերաբերյալ։
Հանձնակատար Կոսը նաեւ հանդիպում ունեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ԵՄ-ի 270 միլիոն եվրո արժողությամբ Հայաստանի դիմակայունության եւ աճի ծրագրի ուղղությամբ առաջընթացը։
Այսօր՝ մարտի 20-ին, հանձնակատար Կոսը կլինի Գյումրիում՝ տեղում այցելելու ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը: Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերը աջակցել են ավելի քան 7000 հայկական բիզնեսների՝ ստեղծելով ավելի քան 20000 աշխատատեղ:
Հանձնակատարը կայցելի նաեւ Գյումրու պատմական շուկա, որը ներկայումս վերականգնվում է ԵՄ-ի կողմից, ինչպես նաեւ նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունները տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտում։
Հանձնակատար Կոսը նաեւ ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում: Այնուհետեւ նա կհանդիպի ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) եւ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետ՝ նրանց աշխատանքի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու եւ Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության ապահովման գործում նրանց դերը քննարկելու նպատակով:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,