Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հունվարի 30-ին ընդունեց որոշում, որով Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ/EUMA) մանդատը երկարաձգվեց եւս երկու տարով՝ մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը։
Խորհուրդը որոշեց 2025 թվականի փետրվարի 20-ից մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը ժամանակահատվածի համար ՀԵՄԱ-ին հատկացնել ավելի քան 44 միլիոն եվրո։
ՀԵՄԱ-ն հիմնադրվել է ԵՄ խորհրդի որոշմամբ 2023 թվականի փետրվարի 20-ին, երբ այն նաեւ սկսել է իր գործառնական գործունեությունը։ Առաքելության հիմնական նպատակն է տեղում իրավիճակի դիտարկումն ու հաշվետվությունների պատրաստումը, հակամարտությունից տուժած շրջաններում մարդու անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանն աջակցությունը։
«ՀԵՄԱ-ն ԵՄ-ի կողմից տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերի կարեւոր բաղադրիչ է», — ասվում է Եվրոպական միության խորհրդի տարածած մամաուլի հաղորդագրության մեջ. «Առաքելության մանդատային գործառույթները մնում են անփոփոխ՝ ՀԵՄԱ-ն եղել եւ շարունակում է մնալ անզեն քաղաքացիական առաքելություն»։
Առաքելությունը, որը գլխավորում է Մարկուս Ռիթերը, ունի ավելի քան 200 աշխատակից, այդ թվում՝ միջազգային եւ տեղական անձնակազմ։ ՀԵՄԱ-ի դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ 25 անդամ պետություններն ու երրորդ մասնակցող երկիրը՝ Կանադան։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,