Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագիրը կամրապնդի իրավապահ համակարգն ու կաջակցի անվտանգության ոլորտում բարեփոխումների իրականացմանը
27 Սեպտեմբերի, 2023

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագիրը կամրապնդի իրավապահ համակարգն ու կաջակցի անվտանգության ոլորտում բարեփոխումների իրականացմանը


Սեպտեմբերի 19-ին Երեւանում տրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մեկնարկը։

Ծրագիրը կիրականացվի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ստորագրված եւ 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ՝ Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բացման միջոցառման ժամանակ իր խոսքում ասել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորման գործում կարեւոր է ապահովել թափանցիկ, ներառական ու վստահելի գործելակերպ: 

«Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում  ԵՄ-ը մտադիր է շարունակել իր աջակցությունը՝ ներկայացնելով ԵՄ անդամ պետությունների լավագույն գիտելիքն ու փորձը, որը թույլ կտա հանրային ծառայությունների մատուցման գործում ապահովել անաչառություն եւ արդյունավետություն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոստիկանության գործունեությունը, միգրացիայի եւ քաղաքացիության գործառույթները, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ աղետների ռիսկերի կառավարումը: ԵՄ աջակցության հիմնական նպատակն է վերապատրաստումների միջոցով աջակցել ոստիկանության ծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ հասարակության հետ շփումների վերբերյալ հմտությունների ձեւավորմանը»,- նշել է Մարագոսը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,