Եվրոպական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 23-ին հայտարարել է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի մասին։
Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս գործընթացը կօգնի Հայաստանին հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու իր երկարաժամկետ նպատակին։
Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան եւ ապաստանը, հասարակական կարգը, արտաքին հարաբերությունները եւ Հայաստանում հիմնարար իրավունքները: Հանձնաժողովը Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ ուշադիր հետեւելու է այս ոլորտներում առաջընթացին:
Երկխոսությունը կանցկացվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում, որը Հայաստանի իշխանություններին կներկայացվի ԵՄ խորհրդում ս.թ. հուլիսի 22-ին անցկացված քննարկումից հետո։
«Վիզաների ազատականացումը ավտոմատ գործընթաց չէ։ Այն կքննարկվի միայն, երբ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի եւ գործողությունների ծրագրում թվարկված բոլոր պայմանները կատարվեն: Երկխոսության հաջող ավարտից հետո Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ եւ էժան կլինի կարճաժամկետ այցերով Եվրոպա մեկնելը (ցանկացած 180 օրվա ընթացքում 90 օրից պակաս)»,- ասվում է Հանձնաժողովի հաղորդագրությունում։
ՀՀ քաղաքացիները 2014 թվականի հունվարի 1-ից արդեն օգտվում են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի առավելություններից
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,