Եվրամիությունը եւ ՀՀ-ն ստորագրել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը
21 Նոյեմբերի, 2023

Եվրամիությունը եւ ՀՀ-ն ստորագրել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը


Նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը ստորագրել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Այս համաձայնագրով կարգավորվում է ՀԵՄԱ իրավական կարգավիճակը:

Հայաստանում ԵՄ առաքելությունը Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) շրջանակում գործող ոչ գործադիր, անզեն քաղաքացիական անձնակազմ ունեցող դիտորդական առաքելություն է, որի նպատակն է  Հայաստանում՝ Ադրբերջանի հետ միջազգային սահմանի երկայնքով դիտարկել եւ զեկուցել անվտանգության իրավիճակի մասին։ ՀԵՄԱ-ն նպաստում է Հայաստանի Հանրապետության հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, ինչպես նաեւ ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը:

Առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին երկու տարի ժամկետով եւ ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,