Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը ներկայացրել է Գյումրիի շուկայի եւ խոհարարական դպրոցի հաղթող դիզայնը
1 Նոյեմբերի, 2024

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը ներկայացրել է Գյումրիի շուկայի եւ խոհարարական դպրոցի հաղթող դիզայնը


Հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Գյումրիի ԹՈՒՄՈ կենտրոնում մասնակցել է Գյումրիի շուկայի եւ խոհարարական դպրոցի նախագծի ներկայացմանը։

Նախագծի գաղափարը եւ հաղթող դիզայնի առաջարկը ներկայացվել էին տեղի համայնքին՝ հնարավորություն ստեղծելով լսելու նրա կարծիքներն ու առաջարկները։  

Ավելի վաղ՝ մարտ ամսին, Եվրոպական միությունը 2.5 միլիոն եվրոյի դրամաշնորհի պայմանագիր էր կնքել ԹՈՒՄՈ-ի հետ՝ Գյումրիի պատմական շուկան միջազգային խոհարարական դպրոցի վերածելու համար։ Նոր կենտրոնը ներառելու է արհեստանոցների տարածքներ, միջոցառումների անցկացման վայր, ռեստորաններ, ձեռագործ իրեր վաճառող խանութներ եւ տաղավարներ տեղական վաճառողների համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի Գյումրին դարձնել զբոսաշրջության եւ խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Շինարարությունը շուտով կմեկնարկի, իսկ մեծ բացումը տեղի կունենա 2026 թվականին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,