Ս.թ. հուլիսի 18-ին ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը։
Նոր նախաձեռնության նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացմանը։ ՄԱԲՀ, ՄԱԶԾ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակների կողմից իրականացվող այս ծրագիրը կամրապնդի իրավունքահեն մոտեցումը հանրային ծառայություններին՝ ապահովելով պաշտպանություն, հավասարություն եւ ներառականություն:
Նախաձեռնությունը շարունակում է զարգացնել Եվրոպական միության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից 2021-2023թթ. իրականացված «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները:
«Առաջիկա երեք տարիների ընթացքում միասին ենք աշխատելու եւ նախորդ տարիներին գրանցած տպավորիչ արդյունքների հիման վրա շարունակելու ենք զորեղացնել հաշվետու ինստիտուտները եւ ստեղծել հնարավորություններ քաղաքացիների համար»,- նշվում է Հայաստանում Եվրոպական պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,