Ի պատասխան Ուկրաինայում ընթացող պատերազմի՝ EU4Youth ծրագիրը հայտարարել է, որ որոշել է դադարեցնել «Երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն. երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» հայտամրցույթի շրջանակում հայտերի ընդունումը, որը հայտարարվել էր 2022թ. հունվարի 22-ին և երկարաձգվել մարտի 3-ին։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ռազմական ագրեսիայից հետո պատերազմն ու փախստականների հոսքը համակողմանիորեն փոխել են ժողովրդագրական իրավիճակը, սոցիալական միջավայրը և աշխատաշուկան Ուկրաինայում և Արևելյան գործընկերության մյուս երկրներում»,- ասվում է ծրագրի տարածած հայտարարության մեջ: Այնտես նաև նշվում է, որ պատերազմի հետ կապված անմիջական կարիքները լուծելու և ճգնաժամային արձագանքման կարողություններ ստեղծելու անհրաժեշտությունը, ներառյալ վերաորակավորումը, աշխատաշուկաներին ինտեգրումը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, էական ազդեցություն են գործել EU4Youth ծրագրի III փուլի համատեքստի վրա:
Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով համապատասխանաբար կվերանայվեն դրամաշնորհի առաջնահերթությունները, դիմորդներին ներկայացվող պահանջներն ու ընթացակարգերը:
Կախված իրավիճակից՝ «Երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն. երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» հայտամրցույթի կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն նախատեսվում է հաղորդել մինչև ապրիլի վերջ։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ծրագրով, ինչպես նաև դրամաշնորհային հայտամրցույթի հավանական դիմորդները, պետք է բաժանորդագրվեն EU4Youth-ի տեղեկագրին՝ թարմացումների համար:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,