«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը պաշտոնապես գործարկել է «Եվրաակումբ Գյումրին»
1 Մարտի, 2024

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը պաշտոնապես գործարկել է «Եվրաակումբ Գյումրին»


Մարտի 1-ին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունը Գյումրու

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ պաշտոնապես գործարկել է «Եվրաակումբ Գյումրին», որը դարձել է Հայաստանում թվով երրորդ եվրաակումբը ։

«Եվրաակումբ Գյումրիի» բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ երկրների մի շարք դեսպաններ։

«Երիտասարդները վաղվա առաջնորդներն են եւ այսօրվա փոփոխողները։ Նրանց ներգրավվածությունը կյանքի տարբեր ոլորտներում կարևոր է, և նրանք մեծ դեր ունեն ավելի ամուր գործընկերության և հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագայի կառուցման գործում»,- բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է դեսպան Մարագոսը։

«Եվրաակումբ Գյումրիի» պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է ինտերակտիվ միջոցառումների շարք Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում:

«Եվրաակումբ Գյումրիի» գործարկման նպատակը Գյումրիի բնակչությանը եվրոպական մշակույթը, պատմությունը ներկայացնելն է, Եվրոպայում առկա կրթական ծրագրերին, առաջարկվող երիտասարդական հնարավորություններին ծանոթացնելը։ Եվրաակումբը նաև միջմշակութային հարթակ կդառնա, որտեղ Գյումրու ու նաև հարակից համայնքների երիտաասարդները հնարավորություն կունենան հյուրընկակելու միջազգային հյուրերի և ներկայացնելու Հայասատանը, հայկական մշակույթը և պատմությունը։

Եվրաակումբի շահառուները կկարողանան հանդես գալ նաև սեփական նախաձեռնություններով, կզարգացնեն անգլերեն լեզվի հմտությունները, կմասնակցեն տարաբնույթ աշխատարանների, մասնագիտական կողմնորոշմանը ուղղված ինֆորմատիվ հանդիպումների ու ձեռքբերված հմտությունները կծառայեցնեն ի նպաստ իրենց համայնքի։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,