Երեւանում մեկնարկել է ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլը
13 Դեկտեմբերի, 2024

Երեւանում մեկնարկել է ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլը


Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների եւ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների եւ միգրացիայի կառավարման, շարժունակության եւ ապաստանի, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաեւ նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է եւ չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։

Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։ Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,