ԵՄ-ն հրապարակել է EU4Business֊ի 2022թ. տարեկան զեկույցը Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ աջակցության մասին
21 Հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն հրապարակել է EU4Business֊ի 2022թ. տարեկան զեկույցը Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ աջակցության մասին


2021 թվականին ԵՄ-ն հատկացրել է 140 միլիոն եվրո՝ աջակցելու ընդհանուր առմամբ շուրջ 78,000 ՓՄՁ-ների, որոնցից յուրաքանչյուր երրորդը պատկանում է կանանց: Որպես արդյունք՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ-ի կողմից աջակցվող ՓՄՁ-ներին հաջողվել է ստեղծել ավելի քան 66,000 նոր աշխատատեղ և ստանալ 2 միլիարդ եվրոյի հավելյալ եկամուտ։

Սրանք արդյունքներն են, որոնք ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը EU4Business նախաձեռնության վերաբերյալ իր տարեկան զեկույցում՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների ՓՄՁ-ներին ԵՄ ամբողջ աջակցությանը։

2022 թվականի տարեկան զեկույցը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ԵՄ աջակցության մասին ծրագրի բոլոր երեք առաջնահերթ ոլորտներում՝ ֆինանսների հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսին նպաստող միջավայր:

Շուրջ 18,000 ՓՄՁ-ներ ազգային գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ստացել են ավելի քան 259 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն վարկերի տեսքով: Վարկի միջին չափը կազմել է մոտ 14,000 եվրո:

2021 թվականին մոտ 52 միլիոն եվրո է հատկացվել ԱլԳ ՓՄՁ-ներին՝ օգնելու զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ինչը կազմում է հատկացված ընդհանուր գումարի 38%-ը: Մատուցվել է շուրջ 55,000 խորհրդատվական ծառայություն, վերապատրաստվել է բիզնեսին աջակցող 600 կազմակերպություն:

Բացի այդ, ԵՄ-ը մոտ 25 մլն եվրո է հատկացրել գործարար միջավայրի բարելավմանը: Այս աջակցությունը նպաստել է 227 պետական հաստատությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև բարեփոխվել են մոտ 600 օրենքներ, կանոնակարգեր և ընթացակարգեր:

EU4Business-ը (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) հովանավորության նախաձեռնություն է, որը ներառում է ԵՄ բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ՓՄՁ-ների աջակցությանը։ Այն աջակցում է ՓՄՁ-ների աճին` բարելավելով ֆինանսական միջոցների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը և նպաստելով գործարար միջավայրի զարգացմանը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,