ԵՄ-ն աջակցում է Հայաստանում միջազգային վավերագրական կինոփառատոնի անցկացմանը
08.09.2025

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում միջազգային վավերագրական կինոփառատոնի անցկացմանը


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ Դեբեդ համայնքում կայացել է «Ծիրանի ծառ» 11-րդ միջազգային վավերագրական կինոփառատոնը։

Փառատոնի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, իսկ փակումը՝ սեպտեմբերի 6-ին։ Ծրագիրը բաղկացած էր 10 կարճամետրաժ եւ 10 լիամետրաժ ֆիլմերից։ Եվս վեց ֆիլմ ներառված էր հատուկ ցուցադրություններում։

«Փառատոնը միավորում է կինոգործիչներին ու տեղացիներին՝ հյուրընկալության, երկխոսության եւ համատեղ ստեղծագործության ոգով՝ գյուղական միջավայրը վերածելով վավերագրական պատմասացության համաշխարհային բեմի։ Եվրամիությունը hպարտությամբ աջակցում է մշակութային փոխանակմանը, ազատ արտահայտությանը եւ տարբեր ձայներ ունեցող կինոգործիչներին, ովքեր ներշնչում են սահմաններից այն կողմ ձգվող զրույցներ», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

2015 թվականին հիմնադրված «Ծիրանի ծառ» միջազգային վավերագրական կինոփառատոնն ամենամյա միջոցառում է, որի բոլոր միջոցառումներն անցկացվում են Հայաստանի տարբեր գյուղերում՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,