ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակն անցկացրել է իր առաջին հանդիպումը
5 Սեպտեմբերի, 2022

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակն անցկացրել է իր առաջին հանդիպումը


Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի առաջին հանդիպումը։ Դրա նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման մոնիտորինգն է։

Հարթակի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Եվրոպական միության կողմից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի (ԵՏՍԿ) անդամները, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ ՀԿ-ների, արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչներ հայկական կողմից։ 

ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը նշել է, որ ԵՄ-ը ողջունում է հարթակի ձևավորումը. «Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակմանը և կառավարման ոլորտի բարեփոխումներում չափազանց կարևոր է Հայաստանում ընթացող վերափոխման գործընթացների և ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման համար»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,