ԵՄ դիտորդները ժամանել են Երևան՝ տեղում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը
17 Հոկտեմբերի, 2022

ԵՄ դիտորդները ժամանել են Երևան՝ տեղում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ նույն օրը Հայաստան է ժամանել ԵՄ դիտորդական առաքելության առաջին խումբը։

«Եվրոպական միության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ ԵՄ առաքելության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- Թվիթերում գրել է Կլաարը:

Ավելի վաղ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առանձին երկկողմանի հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։

Բորելը ներկայացրել է ԵՄ առաքելության տեղակայման ընթացիկ տեխնիկական նախապատրաստական աշխատանքները:

Նա նաև վերահաստատել է ԵՄ-ի լիակատար հանձնառությունը՝ նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար ամենաբարձր մակարդակով ջանքերը շարունակելուն:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,