ԵՄ ծրագիրը ոչխարների արհեստական սերմնավորման վերաբերյալ դասընթացներ է անցկացնում Հայաստանում
25 Նոյեմբերի, 2022

ԵՄ ծրագիրը ոչխարների արհեստական սերմնավորման վերաբերյալ դասընթացներ է անցկացնում Հայաստանում


«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը (EU GAIA) ոչխարների լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման վերաբերյալ ուսումնացուցադրական դասընթաց է կազմակերպել Շիրակի մարզի ֆերմերների համար։

Դասընթացը տեղի է ունեցել Ազատան գյուղում հիմնված «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնում։ 

Տարածաշրջանում առաջին անգամ էր նմանատիպ դասընթաց անցկացվում։ Այն առանձնահատուկ էր ոչխարների արհեստական սերմնավորման ներկայումս ամենաարդյունավետը համարվող լապարասկոպիկ եղանակով իրականացման շնորհիվ։ Այս մեթոդը ճիշտ իրականացնելու դեպքում ապահովում է 80-90 տոկոս արդյունավետություն։

Ըստ ծրագրի՝ Հայաստանում ոչխարների սերմնավորումը տարիներ շարունակ իրականացվում է բնական ճանապարհով, որի պատճառով ոչխարների մոտ ստերջության բարձր մակարդակ է արձանագրվում։ Բացի այդ, բնական ճանապարհով բեղմնավորման ժամանակ մեծանում է միջազգակցական զուգավորումների ռիսկը, որի հետևանքով ընկնում է ստացվող սերունդի մթերատվության մակարդակը։

Դասընթացի արդյունքում տվյալ մեթոդին ամբողջությամբ տիրապետեցին Շիրակի և Լոռու մարզերի մի քանի անասնաբույժներ։ Դասընթացի ընթացքում լապարասկոպիկ եղանակով իրականացվել է մոտ 100 գլուխ տեղական ցեղի ոչխարների սերմնավորում, որի համար օգտագործվել է ֆրանսիական «Բլանշ» և «Նուար դու վելայ» ցեղի խոյերից ստացված սերմնահեղուկը։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,