Հուլիսի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկեց «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը», որն ուղղված է միմյանց հետ կապելու տեղացի արվեստագետներին և պոտենցիալ ներդրողներին։
ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կիրականացվի «Հայաստանում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման կատալիզացումը» ծրագրի շրջանակներում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստան» մշակութային հիմնադրամի կողմից։
Այս առիթով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ՀԲԸՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև։
«Ստեղծարարությունը պահանջում է իրավական դաշտ, վստահելի գործընկերներ, ամուր ցանցեր, նորարար դերակատարներ, հատուկ և այլընտրանքային ֆինանսավորում ու մշտական, համագործակցային և մասնակցային աշխուժություն: Ապահովել միջավայր և լավագույն պայմաններ բարեկեցության և կենսաապահովման աղբյուր համարվող ստեղծարարության համար՝ ահա՛, թե ինչի մասին է այս նախագիծը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,