Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն:
Հայաստանյան առաջատար բանկերից «ԱԿԲԱ Բանկին» տրամադրված փաթեթը կաջակցի տեղական ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս արդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով, ինչպես նաև օգտագործեն կանաչ տեխնոլոգիաներ:
Սա «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո ստորագրված առաջին նախագիծն է, որն ավելի մեծ թվով բանկային հաճախորդների համար այս նոր շրջանակին միանալու ճանապարհ է հարթում: Վարկառուներն ունեն խթանիչ դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն ստանալու իրավունք, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում:
««ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝ տալ բարձր հավելյալ արժեք, և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ», — նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,