Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկում է 2021 թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները
14 Մայիսի, 2021

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկում է 2021 թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մայիսի 10-ից Հայաստանում մեկնարկել է 2021թ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։ Միջոցառումներն անցկացվում են Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և ներառում թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք անցկացվում են Գյումրիում և Դեբետում: Միջոցառումները տեղի կունենան թե՛ առցանց, թե՛ անցանց (օֆլայն) ձևաչափերով՝ COVID-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների համապատասխանությունն ապահովելու նպատակով։

Եվրոպայի օրվա տոնակատարությունները մայիսի 10-ին մեկնարկեցին ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ՝ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ:  Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին կայանալիք առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում ԵՄ պատվիրակության Facebook-յան էջ

Հայաստանում ԵՄ պատվիրակության Twitter-յան է



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,