Եվրամիության աջակցությամբ Գյումրին դառնում է ներառական քաղաք. նոր սրճարան-փուռի հեռանկարները
29 Նոյեմբերի, 2018

Եվրամիության աջակցությամբ Գյումրին դառնում է ներառական քաղաք. նոր սրճարան-փուռի հեռանկարները


«Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք»: Հոդվածում նաև նշվում է, որ «Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի»:
 

Մենք մեկնեցինք Գյումրի՝ ծանոթանալու մարդկանց հետ, ովքեր այսօր աշխատում են Հայաստանում առաջին ներառական, անխոչընդոտ միջավայրով փուռսրճարանում, որն աշխատանքով է ապահավում խոցելի խմբի անձանց:

Քսանմեկամյա Գրիշա Խաչատրյանը Գյումրիի առաջին ներառական փուռ-սրճարանի առաջին աշխատակիցներից է: Սա հաշմանդամություն ունեցող Գրիշայի առաջին աշխատավայրն է, որտեղ աշխատանքի է անցել այս տարվա հոկտեմբերից: Ասում է՝ նախկինում փորձել է աշխատանք գտնել, սակայն գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում հաշմանդամություն ունեցողների համար աշխատանք գտնելը գրեթե անհնար է:

  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak” in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak” in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak” in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Outside inclusive bakery and coffee shop “Aregak” in Gyumri (Photo by Nazik Armenakian)

Գրիշան սովորում է Գյումրիի չորրորդ ուսումնարանում, դասերից հետո՝ ժամը է 13:00-14:00-ին գալիս է աշխատանքի, տուն է գնում ժամը 18:00-ին: Գրիշայի գործը սուրճ պատրաստելն ու հաճախորդներին մատուցելն է: Հարցնում ենք, թե ինչպե՞ս է անցնում իր աշխատանքային առօրյան: «Լավ: Սուրճի ապարատը միացնում եմ, սուրճը՝ եփում»,- կարճ ներկայացում է Գրիշան: Հետո թվարկում է իր կողմից պատրաստվող սուրճի տեսակները՝ կապուչինո, էսպրեսո, ամերիկանոխորամանկ ժպիտով ասում է, որ անգամ սառույցով սուրճ է կարողանում պատրաստել:

Հաճախորդները գոհ են Գրիշայի պատրաստած սուրճից: Ներառական փուռ-սրճարանի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը փոխնացում է հաճախորդների կարծիքները: «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ միայն Գրիշայի սուրճի համար կարելի է գալ Գյումրի»,- ասաց նա: Իսկ Գրշան հիշում է՝ փոխվարչապետին կապուչինո էր հյուրասիրել:
Գրիշան ասում է, որ
նախկինում ոչ մի տեղ չի աշխատել, բայց շատ է ցանկացել: Սիրում  է սուրճ պատրաստելը, բայց  խոհարարությունն էլ է սիրում:
«
Մի օր տեսա, որ աղջիկները Գրիշային տարել են խոհանոց, նա կրուասանի խմոր էր պատրաստում, ես զգացի, որ ինքը սիրում է կրուասանի խմորը փաթաթելը: Դա ինձ տխրեցրեց, որովհետև ինքը սուրճ լավ է պատարստում, այս գործում փոխարինող չունի»,- ասում է Տիգրանուհի Հակոբյանը:

  • 21-year-old Grisha Khachatryan works at the first inclusive bakery and café in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Grisha Khachatryan (Photo by Nazik Armenakian)
  • (Photo by Nazik Armenakian)
  • (Photo by Nazik Armenakian)

Գյումրիի կենտրոնում այս տարվա սեպտեմբերին բացվեց տարածաշրջանում առաջին ներառական փուռսրճարանը՝ «Արեգակ» անվամբ, որտեղ աշխատողները հիմնականում հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու հաշմանդամություն ունեցողների ծնողներն են: Եվրամիության, Ավստրիայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանասավորմամբ կյանքի կոչված այս ծրագիրը Գյումրիում մեծ ոգևորությամբ են ընդունում: Ներառական սրճարանը, չնայած կարճ գործունեությանը, արդեն մեծ համբավ է վայելում Գյումրիում և չունի հաճախորդների պակաս:

Ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը պատմում է առաջին ներառական փուռսրճարանի ստեղծման պատմությունը:  «Հայկական Կարիտաս» ընկերության 2008 թվականից իրականացնում է «Էմիլի Արեգակ» ծրագիրըԴրա նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպումը:  Բայց խնամքի ապահովումից բացի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին զբաղվածությամբ ապահովելու խնդիրներ են առաջացել: «2016 թվականին Եվրամիությունը հայտարարություն էր գրել հասարակական կազմակերպությունների հզորացման համար: Մենք անձնակազմով հավաքվեցինք, քննարկեցինք, թե ինչ կարող էր սա տալ «էմիլի Արեգակին»: Մտածեցինք Գյումրիում հիմնել մի տարածք, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ի ցույց դնելու իրենց հնարավորությունները, ստեղծել փուռ, որտեղ ցույց կտանք, որ Գյումիում որակյալ հացը թխվում է հիգիենիկ պայմաններում, և դա ապահովվում է մեր անձնակազմի կողմից: Մյուս հարցն էլ այն էր, որ պետք է լիներ սրճարան, որտեղ ցուցադրված կլինեն հաշմանդամություն ունեցողերի ձեռքի աշխատանքները»,- ասում է Տիգրանուհին Հակոբյանը:  Սրճարանում այսօր մի անկյունում ցուցադրված են հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռքի աշխատանքները:
 

Armenia: First inclusive bakery in Gyumri

Ներառական փուռ-սրճարանում այսօր հաշմանդամություն ունեցող չորս աշխատող կա Անուշը, Միքայելը Գրիշան ու Հովհաննեսը, ևս չորս անձ աշխատանքի կընդունվեն նոյեմբերին:  Տիգրանուհի Հակոբյանն ասում է, որ ոչ թե այս անձանց աշխատանք են տվել, որովհետև նրանք ունեն հաշմանդամություն, այլ  նրանց աշխատելու հնարավորություն է տրվել, որովհետև ուզում են աշխատել, ջանք են գործադրում իրենց կարողությունների շնորհիվ: Եվ նրանք ամեն օր գործով են ապացուցում, որ իրավունք ունեն աշխատելու ու ինտեգրվելու հասարակությա նը:

Հայաստանում շարունակում է  խնդիր մնալ այն, որ հաշմանդամություն ունեցող անձինք մի կողմից դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու հարցում, մյուս կողմից էլ դժվարությամբ են ինտրեգրվում հասարակությանը: Տիգրանուհի Հակոբյանի խոսքով՝ այս սրճարանը մի միջավայր է, որտեղ հաշմանդամություն ունեցողներն իրենց ապահով են զգում, չեն ենթարկվում խտրական վերաբերմունքի, ինչը մշտապես զգացել են դպրոցում ու այլ հաստատություններում:

  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Outside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Outside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)

Միքայել Սահակյանը 20 տարեկան է, աշխատում է ներառական փուռ-սրճարանի խոհանոցում: Նա համարվում է հացթուխ Անահիտի օգնականը:

«Միքայելն իր պրակտիկան սկսել է «Էմիլի Արեգակում», հետո տեղափոխվել է այստեղ աշխատանքի: Հոկտեմբեր ամսին արդեն պայմանագրեր ենք կնքել նրա հետ»,- ասաց Տիգրանուհի Հակոբյանը: Միքայելի աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 10:00-ին, ավարտվում՝ 15:00-16:00-ին: Ասում է, որ սիրով է աշխատում, աշխատանքը հեշտ է, չի հոգնեցնում իրեն: Հարցին, թե նախկինում ցանկացե՞լ է աշխատել, նա կարճ պատասխանում է՝ «հա, շատ»:

Ներառական փուռսրճարանի  ստեղծման գաղափարի իրականացման համար պատճառ է եղել հենց Միքայելի պատմությունը, ով «Էմիլի Արեգակի» սաներից էր:  20-ամյա երիտասարդը դուրս գալով խնամքի կենտրոնից՝ չի կարողացել աշխատանք գտնել: «Երբ Միքայելը գնացել էր մասնագիտական ուսումնարան խոհարարություն սովորելու, պետք է այդ ընթացքում պրակտիկա անցներ: Նա իր մայրիկի հետ մի քանի հաստատություն  էր գնացել, բայց մերժվել էր: Մայրիկը Միքայելի հետ եկավ Արեգակ: Մենք ուրախացել էինք, որ Արեգակից շահառու է դուրս եկել, բայց փաստորեն նա նորից հետ էր եկել: Ստիպված պրակտիկան մեզ մոտ պետք է անցներ: Միքայելի և մյուսների օրինակը մեզ ստիպեց մտածել այն մասին, որ այս մարդկանց համար պետք է ստեղծել աշխատատեղեր: Գյումրին մի քաղաք է, որտեղ աղքատության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել,  գործազրկությունը մեծ է, և եթե ուզում ես այստեղ աշխատել, պետք է ստեղծես այդ աշխատանքը»,- ասում է ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը:
 

  • Mikael Saakyan is 20 years old. He is an assistant to a baker at the inclusive bakery (Photo by Nazik Armenakian)
  • Mikael Saakyan at work (Photo by Nazik Armenakian)
  • Mikael Saakyan at work (Photo by Nazik Armenakian)

Անահիտ Գրքիկյանը հաշմանդամություն ունեցող Էդգար Քալաբյանի մայրն է, ներառական փուռսրճարանը նրա առաջին աշխատավայրն է:

Անահիտն ասում է, որ մինչ այս երբեք չէր աշխատել, մտքի ծայրով անգամ չի անցել աշխատանք փնտրելը, որովհետև երեխայի խնամքով է զբաղվել: «Սա նոր հնարավորություն է իմ համար: Քանի որ բոլորը ծանոթ են այստեղ, ծանոթ միջավայրում եմ աշխատում, կողքիս ինձ հասկացող մարդիկ են, շատ հեշտ է աշխատելը: Մինչ այդ, ես տանը խմորեղեն էի պատրաստում, խնդրել էի, որ եթե հնարավրություն լիներ, ինձ աշխատանքիի վերցնեին այստեղ, և խնդրանքս իրականացավ»,- նշում է տիկին Անահիտը: Ասում է, որ նմանօրինակ աշխատատեղեր ստեղծելու կարիք կա Գյումրիում: Քաղաքում գործազրկության մակադրակը մեծ է, մյուս կողմից էլ հաշմանդամություն ունեցողների համար դժվար է աշխատանք գտնելը:

Եվրամիությունը մոտ 70 տոկոսով է ֆինանսավորել այս ծրագիրը: Այն  ոչ միայն սրճարանփուռն է, այլ բաղադրիչներ էլ ունի՝ ձեռքի աշխատաքներ, հանրային իրազեկում, կառույցների համագործակցություն և այգեգործություն: «Հինգ մեծ բաղադրիչ ունեցող ծրագիր է: Մենք շատ ենք կարևորում համագործակցության  բաղադրիչը, որի շնորհիվ Գրիշան ու այլ երիտասարդնր եկան Արեգակ կենտրոն ու մասնակցեցին տարբեր դասընթացների: Հաշմանդամություն ունեցող մարդիկ արդեն այստեղ են գալիս, մեզ հարցնում են՝  ինչո՞վ կարող եք օգնել: Արդեն դարձել ենք ռեսուրս, ինֆորմացիոն կենտրոն քաղաքի բնակիչների համար: Ուզում ենք դառնալ օրինակելի գործատու”,- նշեց Տիգրանուհի Հակոբյանը՝ հավելելով.- Մենք ասում ենք՝ տվեք մեզ տարածք, մենք ցույց կտանք մեր հնարավորությունները: Պետք է մարդկանց տալ հնարավորություն՝ արարելու, ստեղծագործելու համար:

  • Anahit Grqikyan (in the centre), 42, mother of one of the beneficiaries of Emili Aregak centre, also started working at the cafe/bakery (Photo by Nazik Armenakian)
  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ներառական փուռսրճարանի բացման ժամանակ իր խոսքում կարևորել էր այս նախաձեռնությունն ու կիրառումը, ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը: Ըստ դեսպանի՝  այն, իհարկե, մեծ թվով աշխատատեղեր չի ստեղծում, բայց կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, և այլ քաղաքներում ևս մարդիկ կարող են նման նախաձեռնություններով հանդես գալ: Սվիտալսկին նաև հավելել էր, որ սոցիալական ձեռներեցության նպատակը եկամուտը և գումարները չեն, այլ համայնքի ամրապնդումն է և դիմակայությունը: «Կուզենայինք Գյումրին տեսնել որպես ներառական քաղաքի օրինակ», – ասել էր ԵՄ դեսպանը:

Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը այս ծրագրի ակունքներում է կանգնած: Նա ասում է, որ ծրագիրը կարևոր առաքելություն է իրականացնում, ամեն օր մեծ թվով նոր հյուրեր են այցելում ներառական փուռսրճարան:

«Սա որպես լավագույն ծրագիր կարող են գնահատել, ոչ միայն քաղաքի, այլ ընդհանրապես մարզի ու հանրապետության համար է սա կարևոր: Մեզ մոտ պետք է փոխել մտածողությունը, և ներառականությունը պետք է մեզ համար դառնա կարևորագույն մտածողություն, ոչ թե զուտ խոսք: Եվ այդ տեսանկյունից սա լավագույն օրինակներից է: Շատ կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր հատվածներից այս նախաձեռնությունը մարդիկ է բերում Գյումրի»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը: Այցելույները, նրա խոսքով, հիացմունքով են տեսնում ու գնահատում այդ երեխաների կարողությունները, ովքեր ժամանակին դժվարություններ ունեցող անկարողներ էին ընկալվում: «Իսկ այսօր նրանք ցույց են տալիս, որ ցանկության դեպքում մարդն ամենակարող է»,- ասում է նա:

  • (Photo by Nazik Armenakian)
  • Inside inclusive bakery and coffee shop “Aregak”in Gyumri (Photo by Nazik Armenakian)
  • A German baker volunteers at “Aregak” bakery (Photo by Nazik Armenakian)

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը 25 հազար մարդու կյանք էր խլել: Գյումրի քաղաքը երկարաշարժից ամենաշատը տուժած քաղաքն էր, գրեթե ամբողջությամբ ավերվել էր: Գյումրիում մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք կան, հետևաբար Եվրամիության վերոնշյալ ծրագիրը կարևորչ դեր ու նշանակություն ունի քաղաքի համար:

Ռոզա Հովհաննիսյան

Article published by lragir.am in English, Armenian and Russian

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,