ԵՄ-ն կաջակցի ՀՀ միգրացիոն ծառայությանը և միգրացիոն կառավարմանը
21 Փետրվարի, 2022

ԵՄ-ն կաջակցի ՀՀ միգրացիոն ծառայությանը և միգրացիոն կառավարմանը


Փետրվարի 16-ին մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում միգրացիայի կառավարման կարողությունների հզորացմանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից իրականացվող երկամյա ծրագիրը Հայաստանի ազգային միգրացիոն իշխանություններին կօգնի կատարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները: Ծրագիրը հատկապես կկենտրոնա լավ կառավարվող և անվտանգ միջսահմանային շարժունակության խթանման վրա:

Նույն շաբաթ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (ԹԱՅԵՔՍ) առաքելությունը՝ հանձին Էստոնիան և Լատվիան ներկայացնող փորձագետների՝ աջակցելու Միգրացիոն ծառայությանը միգրացիայի և բնակչության համապարփակ կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման և վերանայման հարցում:

ԹԱՅԵՔՍ-ը Եվրոպական հանձնաժողովի հատուկ գործիքակազմ է, որը պետական կառավարման մարմիններին աջակցում է սեփական օրենսդրությունը ԵՄ-ինի հետ մոտարկելու և այն կիրարկելու հարցերում՝ կիսելով ԵՄ լավագույն փորձը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,