18 Հունվարի, 2022

Ընդունվում են հայտեր «One World Media» մրցանակի համար. ԵՆԲ-ն «Կանացի լուծումների լուսաբանում» անվանակարգի հովանավորն է


Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) երկրորդ տարին անընդմեջ կհովանավորի «One World Media» մրցանակի 15 անվանակարգերից մեկը: «Կանացի լուծումների լուսաբանում» անվանակարգի ներքո տրամադրվող մրցանակը կոչված է նշանավորելու առկա մարտահրավերներին կանանց կողմից և նրանց համար լուծումների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած գերազանց լուսաբանման օրինակները:

Այս մրցանակին կարող է դիմել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (ներառյալ հետխորհրդային պետությունները) կանացի լուծումների ուսումնասիրությամբ զբաղվող ցանկացած, այդ թվում՝ հեռարձակող, թվային, աուդիո, կինո կամ տպագիր մեդիա. լուծումներ, որոնք անդրադառնում են կլիմայի փոփոխության ազդեցությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը, կրթության և առողջապահության հասանելիությանը կամ կանանց հզորացմանը:

«One World Media 2022» մրցանակաբաշխությունը կոչված է ներկայացնելու աշխարհի տարբեր ծայրերից եկած պատմություններ, որոնք ցուցադրում են ինքնատիպություն, ստեղծագործականություն և փոփոխություններ խթանելու ներուժ: Մրցանակի համար ներկայացված բոլոր նյութերը պետք է վերաբերեն սակավ լուսաբանված պատմություններին կամ խնդիրներին, կամ ծանոթ թեմաների նոր տեսանկյունների ուսումնասիրմանը:

Թեկնածու նյութերը պետք է առաջին անգամ ցուցադրված, հեռարձակված, խաղարկված, թողարկված կամ հրապարակված լինեն 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«One World Media 2022» մրցանակաբաշխություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Փետրվարի, 2022


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,