Ընդունվում են հայտեր Եվրոպական ինտեգրման Ժան Մոնեի մրցանակ 2021-ի համար: Վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է
24 Սեպտեմբերի, 2021

Ընդունվում են հայտեր Եվրոպական ինտեգրման Ժան Մոնեի մրցանակ 2021-ի համար: Վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է


Եվրոպական խորհրդարանի հովանու ներքո կազմակերպված 2021 թվականի Ժան Մոնեի մրցանակը բոլորին հրավիրում է ներկայացնել իրենց արդեն ավարտված կամ ընթացիկ ծրագիրը, որը կոչված է ամրապնդելու եվրոպական ինտեգրումը:

Ներկայացվելիք ծրագիրը պետք է տարբեր առումներով (քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային և այլն) ուղղված լինի եվրոպական ոգու խթանմանը:

Ժան Մոնեի մրցանակի համար մրցույթը բաց է 18 տարին լրացած բոլոր անձանց կամ խմբերի համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից և որպես հաստատություն կամ հաստատություն պաշտոնապես գրանցված լինել — չլինելու հանգամանքից:

Լավագույն նախագիծը ներկայացրած հաղթողը կստանա 1,500 եվրո դրամաշնորհ: Եվրոպական միության հիմնադիր հայրերից Ժան Մոնեի պատվին շնորհվող մրցանակը կհանձնվի նոյեմբերի 9-ին՝ Մոնեի ծննդյան օրը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 9-ն է: Հայտերը պետք է կազմվեն անգլերեն լեզվով և առցանց՝ օգտագործելով EuropeanConstitution.eu-ի կայքում տեղադրված հատուկ ձևը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

9 Հոկտեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,