Մեկնարկել է READY Track 2 ամբողջությամբ ֆինանսավորվող միջազգային ուսումնական ծրագրի համար դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագիրն ուղղված է աղետների, կլիմայական ռիսկերի եւ բարդ արտակարգ իրավիճակների պայմաններում անշարժ, հնագիտական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Իրավասու երկրների թվում ներառված է նաեւ Հայաստանը։
READY ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից (երեք տարվա համար` 1.5 միլիոն եվրո) եւ իրականացվում է Մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) կողմից: Դասընթացը կկազմակերպվի Ռումինիայի Մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի կողմից (ենթակա է հաստատման) եւ կիրականացվի եվրոպական տարբեր տեխնիկական գործընկերների, այդ թվում՝ ուկրաինական մեկ գործակալության եւ մեկ թանգարանի հետ համագործակցությամբ:
READY Track 2-ը մշակվել է որպես հիբրիդային դասընթաց: Այս միջառարկայական ուսումնական հնարավորությունը կիրառում է համակարգային մոտեցում՝ անշարժ մշակութային ժառանգությանը, այդ թվում՝ պատմական քաղաքներին, վայրերին, օբյեկտներին եւ հնագիտական գտածոներին առնչվող ռիսկերը կառավարելու համար՝ զուգորդված այդ վայրերի հետ խորապես կապված կենդանի ավանդույթների, սովորույթների եւ գիտելիքների համակարգերի հետ: Բազմաթիվ դերակատարների ներգրավմամբ սեղանի վարժությունների եւ տեղում արտակարգ իրավիճակների մոդելավորման միջոցով մասնակիցները զարգացնում են իրական ժամանակի ճգնաժամային պայմաններում գործելու, համայնքակենտրոն մոտեցումներ կիրառելու եւ մշակութային ժառանգության ու դրանց հետ կապված համայնքների դիմակայունությունն ամրապնդելու կարողությունները:
Դասընթացին մասնակցությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է, մասնակցության վճար չի պահանջվում: Դասընթացին առկա հիմունքներով մասնակցությամբ պայմանավորված ճանապարհորդության եւ կացության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ICCROM-ը: Ձեր առջեւ դրված միակ պահանջը հմտություններ ձեռք բերելու եւ դրանք կիրառելու ամուր նվիրվածությունն է:
Դասընթացը բաց է (բայց սահմանափակված չէ միայն նրանց շրջանակով) ռեստավրատոր ճարտարապետների եւ ճարտարագետների, մշակութային ժառանգության վայրերի կառավարիչների, հնագետների, քաղաքաշինարարների, մշակութային եւ հասարակական գործիչների, քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման, կլիմայական գիտության, մարդասիրական արձագանքման եւ հրդեհների ռիսկի կառավարման մասնագետների, ինչպես նաեւ ժառանգության պաշտպանության գործում ներգրավված զինվորականների եւ արտակարգ իրավիճակներին արձագանքողների համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է 2026 թվականի մարտի 31-ին։
Դասընթացը կանցկացվի անգլերեն լեզվով: Այնուամենայնիվ, փորձագետների բազմալեզու թիմը, անհրաժեշտության դեպքում, կօգնի մասնակիցներին հասկանալ հիմնական հասկացություններն ու առանցքային եզրույթները: Բացի այդ, կտրամադրվի բազմալեզու բառարան եւ մատենագրություն՝ ուսումնական փորձը հետագայում զարգացնելու եւ բարելավելու համար:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,