ՍԱԼՏՈ. ժողովրդավարական կյանքում ներառական մասնակցության վերաբերյալ դասընթաց Ռումինիայում
27 Մարտի, 2026

ՍԱԼՏՈ. ժողովրդավարական կյանքում ներառական մասնակցության վերաբերյալ դասընթաց Ռումինիայում


«ՍԱԼՏՈ՝ Մասնակցություն եւ տեղեկատվություն» եւ «ՍԱԼՏՈ՝ Ներառում եւ բազմազանություն» ծրագրերը հրավիրում են երիտասարդների հետ աշխատողներին եւ դասընթացավարներին՝ դիմելու ժողովրդավարական կյանքում սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների մասնակցության վերաբերյալ 3.5-օրյա միջազգային վերապատրաստման դասընթացին։

Դասընթացը կանցկացվի 2026 թվականի հունիսի 1-ից 5-ը Ռումինիայում։

Հայտարարությունը բաց է Արեւելյան գործընկերության երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մասնակիցների համար։

Դասընթացի նպատակն է բարձրացնել սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդներին ժողովրդավարական մասնակցության ճանապարհին հանդիպող խոչընդոտների վերաբերյալ ըմբռնումը, ուսումնասիրել եւ կիրառել այդ խոչընդոտները հաղթահարելու եւ բազմազան խմբերի հետ ժողովրդավարական մասնակցության ուղղությամբ աշխատելու կոնկրետ գործիքներ եւ մեթոդաբանություններ, ինչպես նաեւ ստեղծել փոխադարձ ուսուցման եւ միջազգային փոխանակման հնարավորություններ երիտասարդների հետ աշխատանքի ոլորտի մասնագետների միջեւ։

Այս դասընթացն իրականացվում է ներառական ժողովրդավարական մասնակցության վերաբերյալ երկարաժամկետ ծրագրի շրջանակում, հետեւաբար ակնկալվում է, որ մասնակիցները ոչ միայն պետք է անհատապես օգուտ քաղեն, այլեւ իրենց ներդրումն ունենան այս նախաձեռնության ավելի լայն, երկարաժամկետ ազդեցության գործում: Դասընթացից հետո մասնակիցներից ակնկալվում է ներառական մասնակցության մոտեցումներն ընդգրկել երիտասարդների հետ իրենց շարունակական աշխատանքի գործելակերպում եւ դասընթացի շրջանակում յուրացված գործիքներն ու մեթոդաբանությունները կիրառել իրենց կազմակերպություններում եւ տեղական համատեքստերում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 6-ն է։

Խնդրում ենք կապվել ձեր երկրի ազգային գործակալության կամ ՍԱԼՏՈ ռեսուրսային կենտրոնի հետ՝ մասնակցության վճարի հետ կապված լրացուցիչ տեղեկատվության համար: Ռումինիայի ազգային գործակալությունը եւ այս դասընթացը հյուրընկալող ՍԱԼՏՈ ռեսուրսային կենտրոնները կհոգան մասնակիցների կեցության եւ սննդի ապահովման ծախսերն ու կազմակերպումը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

6 Ապրիլի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,