ՍԱԼՏՕ. գործընկերային հարաբերությունների կառուցման սեմինար Պրահայում մշակութային եւ արվեստի հաստատությունների համար
16 Հունվարի, 2026

ՍԱԼՏՕ. գործընկերային հարաբերությունների կառուցման սեմինար Պրահայում մշակութային եւ արվեստի հաստատությունների համար


Չեխիայի միջազգային կրթության եւ հետազոտությունների ազգային գործակալությունն «Էրազմուս+ Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում հրավիրում է երիտասարդական կազմակերպությունների աշխատողներին եւ մշակութային կամ արվեստի հաստատությունների (թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ, ժառանգության կազմակերպություններ եւ այլն) ներկայացուցիչներին՝ մասնակցելու գործընկերային հարաբերությունների կառուցման սեմինարին եւ երիտասարդների հետ մշակելու միջազգային նախագծեր։

Սեմինարը կանցկացվի 2026 թվականի մայիսի 25-29-ը Պրահայում։

Հայտարարությունը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից մասնակիցների համար, որոնք պետք է լինեն առնվազն 18 տարեկան եւ կարողանան աշխատել անգլերենով։

Միջոցառումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս հանդիպելու պոտենցիալ գործընկերների հետ, ուսումնասիրելու նախագծերի գաղափարներ եւ սկսելու ապագա համագործակցություն: Նախագծերը կստեղծվեն Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ) եւ «Էրազմուս+»-ի շրջանակներում:

Այս նախագիծը ֆինանսավորվում է «Էրազմուս+ Երիտասարդները գործելիս» ծրագրի մասնակից ազգային գործակալությունների կողմից: Մասնակցության վճարը տարբերվում է՝ կախված երկրից: Խնդրում ենք կապվել ձեր ազգային գործակալության կամ ՍԱԼՏՕ ռեսուրսային կենտրոնի (ՍԱԼՏՕ) հետ՝ ձեր երկիրը ներկայացնող մասնակիցների մասնակցության վճարի եւ ճանապարհածախսի մասին ավելին իմանալու համար: Կացության եւ սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Դիմումները ներայացնելու վերջնաժամկետը փետրվարի 23-ն է։

SALTO-Youth-ը յոթ ռեսուրսային կենտրոններից բաղկացած ցանց է, որը հապավումը բացվում է որպես «Աջակցություն, առաջադեմ ուսուցում եւ վերապատրաստման հնարավորություններ երիտասարդների համար»: Եվրոպական հանձնաժողովի ուսուցման ռազմավարության շրջանակներում այն ​​գործում է «Էրազմուս+ Երիտասարդություն» եւ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի ներքո։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

23 Փետրվարի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,