«Քաղաքապետերի դաշնագիր` Արեւելք» (CoM East) նախաձեռնությունը նշում է իր 15-ամյակը՝ մեկնարկելով ազգային մրցույթ՝ ճանաչման արժանացնելու ցածր ածխածնային եւ դիմակայուն զարգացման ճանապարհին առաջատար համայնքներին:
Մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա եւ Ուկրաինա) Դաշնագրին անդամակցող բոլոր ակտիվ համայնքների համար: Ցանկացած չափի համայնք կարող է մասնակցել մրցույթին, սակայն յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Դիմորդները պետք է ունենան մշակված Կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր:
Հաղթողները կհայտարարվեն 2026 թվականի մայիսի 20-ին Քիշնեւում (Մոլդովա) կայանալիք համաժողովում: Վկայականներից բացի, հաղթողները «Քաղաքապետերի դաշնագիր` Արեւելք» ծրագրի միջոցով ձեռք են բեում ճանաչում եւ կարող են ստանալ մինչեւ 1000 եվրոյի չափով դրամաշնորհ հետագա «կանաչ» գործողությունների համար, ինչպիսիք են ծառատունկը կամ տեղական իրազեկման արշավները:
Հավասարակշռված ներկայացվածությունն ապահովելու համար Հայաստանից եւ Ադրբեջանից սպասվում է մեկական հաղթող, Մոլդովայից՝ երկու, իսկ Ուկրաինայից՝ չորս (երկու մրցանակ խոշոր համայնքների համար եւ երկուսը՝ միջին/փոքր համայնքների համար): Տարածաշրջանից կարող են ընտրվել եւս երկու հաղթող՝ կախված դիմումների քանակից եւ որակից:
Դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ 2026 թվականի ապրիլի 10-ը։
«Քաղաքապետերի դաշնագիր` Արեւելք»-ը (CoM East) ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որի նպատակն է Արեւելյան գործընկերության երկրներին ներկայացնել ԵՄ կլիմայի եւ էներգետիկայի նախաձեռնությունը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,