«Քաղաքացիական հասարակության դիմակայունության բարձրացում Արեւելյան գործընկերությունում» (ERICS-EaP) ծրագրի շրջանակում հայտարարվում է «նեթվորքինգային» դրամաշնորհների մրցույթ, որը բաց է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար։ Դրամաշնորհների նպատակն է նպաստել նոր ցանցերի եւ համագործակցությունների ստեղծմանը եւ առկա ցանցերի ու համագործակցությունների ամրապնդմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ղեկավարվում է Տրանսատլանտյան հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` «Սեւծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի հետ համագործակցությամբ։
ՔՀԿ-ները կարող են դիմել ֆինանսավորման՝ աջակցելու նեթվորքինգային գործունեության բազմապիսի ձեւերին, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ տարածաշրջանային ցանցերի կառուցում, միջսահմանային համագործակցություն, լավագույն փորձի փոխանակում եւ շահերի պաշտպանություն: Նեթվորքինգային գործունեությունը կարող է կենտրոնանալ այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են՝ ժողովրդավարության խթանումը, քաղաքացիական ակտիվությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցները, ապատեղեկատվությունը/ աղավաղված տեղեկատվությունը, թափանցիկությունը, օրենքի գերակայությունը եւ այլն:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 30,000 եվրո՝ մինչեւ 12 ամիս տեւողությամբ նախագծի համար։
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու իրավունք ունենալու համար ՔՀԿ-ները պետք է գրանցված լինեն (հնարավորության դեպքում) եւ ակտիվ լինեն Արեւելյան գործընկերության որեւէ երկրում: Ծրագրերը պետք է ներառեն առնվազն երեք Արեւելյան գործընկերության երկրների կազմակերպություններ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 13-ն է։
ERICS-EaP ծրագիրն ուղղված է խթանելու ներառական, դիմակայուն եւ ժողովրդավարական հասարակություններ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Սա ներառում է քաղաքացիական հասարակության կառույցների կարողությունների զարգացումը եւ նրանց ներգրավվածության ամրապնդումը Արեւելյան գործընկերության երկրներում ժողովրդավարացման, բարեփոխումների եւ վերականգնման գործընթացներում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,