Նատոլինում Եվրոպայի քոլեջը մեկնարկել է իր 2026/27 ուստարվա մագիստրատուրայի ծրագրերի դիմումների ընդունումը։
Եվրոպայի անվտանգության հարցերոբ մասնագետների աճող պահանջարկով պայմանավորված՝ Եվրոպայի քոլեջն իր առաջադեմ Եվրոպական միջառարկայական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրի շրջանակներում հայտարարել է Եվրոպական անվտանգության եւ ռազմավարության նոր ուսումնական ծրագրի մեկնարկի մասին։
Այս նոր հնարավորությունից բացի, Նատոլինում Եվրոպայի քոլեջը բոլոր հետաքրքրվողներին հրավիրում է դիմել չորս հարմարեցված մասնագիտացումներից մեկին՝ «ԵՄ հանրային գործեր եւ քաղաքականություն», «ԵՄ-ն եւ աշխարհը», «ԵՄ-ն ավելի լայն Եվրոպայի եւ նրա հարեւանության համատեքստում», «Եվրոպական պատմություն եւ քաղաքակրթություն»։
Ամեն տարի Նատոլինն ընդունում է ավելի քան 120 ուսանողի ավելի քան 30 տարբեր երկրներից: Եվրոպայի քոլեջի ուսանողների ավելի քան 70%-ը մասնակի կամ լրիվ կրթաթոշակներ է ստանում իրենց կառավարության, մասնավոր հատվածի կամ Եվրոպայի քոլեջի կողմից՝ ԵՄ հաստատությունների աջակցության շնորհիվ:
Մասնավորապես, Եվրոպայի քոլեջը մեծ թվով կրթաթոշակներ է առաջարկում Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համալսարանների շրջանավարտներին՝ 2026/2027 ուսումնական տարում Եվրոպայի քոլեջում մագիստրոսի կոչում ստանալու համար: Այս կրթաթոշակները կոչված են ծածկելու ուսման, կեցության, սննդի եւ տրանսպորտի հետ կապված ծախսերը:
Եվրոպայի քոլեջը կրթաթոշակներ կառաջարկի նաեւ ցանկացած երկրից ընդունված բազմաթիվ ուսանողների, ովքեր ունեն փորձ կամ հստակ հետաքրքրություն եվրոպական անվտանգության ոլորտում: Կրթաթոշակային ծրագիրը նախատեսում է Նատոլինում Եվրոպայի քոլեջում Եվրոպական միջառարկայական ուսումնասիրությունների մագիստրոսական նոր ծրագրի՝ Եվրոպական անվտանգության եւ ռազմավարության ուսումնասիրության ուղղության համար կեցության եւ ուսման ծախսերի մասնակի կամ լրիվ ծածկում:
Նատոլինում Եվրոպայի քոլեջի Եվրոպական քաղաքակրթության ամբիոնը եւս առաջարկում է Եվրոպական խորհրդարանի կողմից ֆինանսավորվող կրթաթոշակներ՝ պատմության եւ դրան առնչվող բնագավառների շրջանավարտներին ցանկացած երկրից, ովքեր 2026/2027 ուսումնական տարվա ընթացքում ցանկանում են ուսումը շարունակել Եվրոպական միջառարկայական ուսումնասիրությունների մագիստրատուրայում։
Բացի այդ, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լրիվ կրթաթոշակներ է տրամադրում Լեհաստանից, Ուկրաինայից եւ Թուրքիայից լավագույն թեկնածուներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 14-ն է։
Հաագայի կոնգրեսի նախաձեռնությամբ ստեղծված Եվրոպայի քոլեջը գոյություն ունի դեռեւս 1949 թվականից եւ եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագիր առաջարկող ամենահին հաստատությունն է։ Հիմնադրման գաղափարն էր ստեղծել մի հաստատություն, որտեղ տարբեր եվրոպական երկրների համալսարանների շրջանավարտները կարող էին սովորել եւ ապրել միասին՝ միջազգային կարիերայի նախապատրաստման նպատակով։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,