Մրցույթ Հայաստանի լրագրողների համար. դիմել մինչև սեպտեմբերի 10-ը
6 Սեպտեմբերի, 2024

Մրցույթ Հայաստանի լրագրողների համար. դիմել մինչև սեպտեմբերի 10-ը


Հայաստանում մեկնարկել է լրագրողների համար «Թվապատում  2024» մրցույթը։

Մրցույթի անվանակարգերից մեկը՝ «Տուն և Տեղ», աջակցվում է Եվրոպական Միության կողմից՝ «Լրատվության որակի և դիմացկունության նախաձեռնության» շրջանակում, մրցույթն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (MIC)։

Մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրությունը, փաստացի նյութերի ստեղծումն ու տարածումը, մարդակենտրոն պատմությունները, նորարարական մոտեցումների և ժամանակակից գործիքների օգտագործումը։

Պարգևները տատանվում են 250,000-ից մինչև 300,000 դրամ, իսկ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող անվանակարգը առաջարկում է 250,000 դրամ։

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ը՝  հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագրություն, առցանց, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ հաղորդում, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, խմբագրական սյունակ, փաստագրական ֆիլմ, լուսանկարչական զեկույց, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն)։

Հեղինակն իրավունք ունի ներկայացնելու առավելագույնը երեք նյութ (լրացնելով երեք տարբեր դիմում) նույն կամ տարբեր անվանակարգերում։

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Սեպտեմբերի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,