2022 թվականից ի վեր Եվրոպական հանձնաժողովը ճանաչման է արժանացնում առավել ազդեցիկ գենդերային հավասարության ծրագրեր (ԳՀԾ) ունեցող հաստատություններին՝ նրանց շնորհելով «Գենդերային հավասարության չեմպիոն» մրցանակը։
Նշված հաստատությունները կարող են լինել համալսարաններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ այլ հետազոտական կազմակերպություններ (պետական կամ մասնավոր), որոնք գործում են ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երրորդ երկրում, ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։
Մրցանակը շնորհվում է 3 անվանակարգերում.
Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն 2026 թվականին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Յուրաքանչյուր հաղթող կստանա գավաթ եւ 100,000 եվրո մրցանակ:
Դիմորդները կարող են դիմել երեք անվանակարգերից միայն մեկին, իսկ նախորդ մրցույթների հաղթողները չեն կարող կրկին դիմել մեկ այլ անվանակարգի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 18-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,