Մարդը կարիքի մեջ. դրամաշնորհի հայտամրցույթ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
16 Հունվարի, 2026

Մարդը կարիքի մեջ. դրամաշնորհի հայտամրցույթ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար


«Մարդը կարիքի մեջ» հասրաակական կազմակերպությունը (ՄԿՄ) հրավիրում է հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ եւ ներառական քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում հայտարարված բաց մրցույթին։

ՄԿՄ-ն առաջարկում է ֆինանսավորման երկու սխեմա։

Սխեմա 1-ի շրջանակում ընտրված 20 կազմակերպություն կստանա 8,5-15 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու կազմակերպության առաքելությանն ուղղված ծրագիր՝ միեւնույն ժամանակ զարգացնելով ներքին կարողությունները։

Սխեմա 1-ի շրջանակում ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան դիմելու լրացուցիչ ֆինանսավորման՝ արդեն Սխեմա 2-ի շրջանակում։ Նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն 8 ՔՀԿ-ների, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 87,000,000 ՀՀ դրամ։

Ընդունելի ծրագրերը կարող են վերաբերել հետեւյալ թեմաներին. մարդու իրավունքներ, խոցելի խմբեր (ծառայությունների, իրավաբանական օգնության, կրթության եւ սոցիալական ներառման հասանելիություն), քաղաքականության երկխոսություն (մարզային եւ հանրապետական), ժողովրդավարական արժեքներ (քաղաքացիական կրթություն, թափանցիկության եւ հաշվետվողականության ջանքեր, մասնակցային գործընթացներ եւ քաղաքացիների ներգրավվածություն) եւ նախընտրական գործընթացներ (անկուսակցական ընտրողների կրթություն, քաղաքացիական ներգրավվածություն եւ ընտրությունների մոնիթորինգ)։ Գործունեությունը չպետք է աջակցի կամ հակադրվի որեւէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի:

Դիմել կարող են այն ՔՀԿ-ները, որոնք գրանցված են Հայաստանում, գործում են Երեւանից դուրս համայնքներում, գրանցվել են վերջին 6 ամսից 5 տարվա ընթացքում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

8 Փետրվարի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,