Հունվարի 30-ին Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ/ETF) մեկնարկեց «Կանաչ հմտությունների մրցանակ 2024»-ի համար հայտերի ընդունումը։
2021 թվականին հիմնադրված ԵԿՀ Կանաչ հմտությունների մրցանակը համաշխարհային նախաձեռնություն է, որը նշանավորում է առանձին անհատների եւ հաստատությունների կողմից դրսեւորված կանաչ հմտությունների զարգացման նորարարական գործելակերպերը: Այն ծառայում է որպես գաղափարների եւ ոգեշնչման աղբյուր՝ խթանելով շրջանաձեւ եւ ածխածնային չեզոք տնտեսությունների եւ հասարակությունների համար լավագույն գործելակերպերը:
Մրցույթը բաց է կանաչ հմտությունների զարգացմամբ կամ խթանմամբ զբաղվող կազմակերպությունների եւ գործիչների լայն շրջանակի համար, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրներից: Հետեւյալ անվանակարգերից յուրաքանչյուրը կունենա իր հաղթողը.
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն ու հաղթողները կօգտվեն հետեւյալ առավելություններից.
2026 թվականին կշնորհվի նաեւ #ForOurPlanet (#ՄերՄոլորակիՀամար) հատուկ մրցանակը՝ ի նշանավորումն բնության վերականգնման եւ պահպանման բացառիկ նախաձեռնությունների։
Հայտերը կարող են ներկայացվել EU Survey հարթակի միջոցով՝ անգլերենով կամ որեւէ այլ լեզվով (գնահատման համար դրանք կթարգմանվեն արհեստական բանականության միջոցով):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 27-ն է։
Նախորդ տարիներին եզրափակիչ փուլ անցած մասնակիցների շրջանակը ներառում է հայտատուների բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից (Թումո լաբեր), Ադրբեջանից (Inkoel), Բելառուսից (Volma), Վրաստանից (Գյուղատնտեսական կրթություն դպրոցում, K4S Կայուն զարգացման ակադեմիա, Construct2), Մոլդովայից (Կանաչ ուսուցանողների վերապատրաստում) եւ Ուկրաինայից (Emau, Էներգաարդյունավետության մասնագիտական որակավորումների ծրագիր, Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարան):
Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) ԵՄ գործակալություն է, որն աջակցում է ԵՄ հարեւան երկրներին իրենց կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի համակարգերի բարեփոխումներում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,