Հայրիկները կարևոր են. ցուցապաստառների մրցույթ Հայաստանում
17.09.2021

Հայրիկները կարևոր են. ցուցապաստառների մրցույթ Հայաստանում


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում մեկնարկել են Տղամարդկանց միջազգային օրվան (նոյեմբերի 19) նվիրված ցուցապաստառների մրցույթ։

«Ընտանիքում հայրիկների ներգրավվածության և հոգատարության կարևորությունը» խորագրով մրցույթի նպատակն է նպաստել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:

Լավագույն երեք նախագծերի հեղինակները կստանան դրամական մրցանակներ և իրենց ստեղծագործությունը մեծ ցուցատախտակների վրա ու տարբեր սոցիալական հարթակներում տեսնելու հնարավորություն։ Հաղթողը կստանա 180,000 ՀՀ դրամի չափով դրամական մրցանակ և իր ստեղծագործությունը Իջևան, Վանաձոր և Գյումրի քաղաքների փողոցներում՝ մեծ ցուցատախտակների վրա տեսնելու հնարավորություն։ Երկրորդ մրցանակը կազմում է 120,000 ՀՀ դրամ, իսկ երրորդը՝ 80,000 ՀՀ դրամ։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 1-3 աշխատանք (չափսը՝ 6000×3000 մմ, կետայնությունը՝ 300 dpi, դիրքը՝ հորիզոնական, տեքստերը (առկայության դեպքում)՝ հայերեն) մինչեւ ս.թ. սեպտեմբերի 23-ը:

Մրցանակների հանձնումը տեղի կունենա Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

23.09.2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,