Հայաստանում ԵՄ պատվիրակությունը փնտրում է վարչական օգնական
19 Դեկտեմբերի, 2025

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը փնտրում է վարչական օգնական


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, որը սերտորեն համագործակցում է Երեւանում ԵՄ 27 անդամ պետությունների դեսպանատների եւ հյուպատոսությունների հետ, փնտրում է վարչական օգնական՝ Վարչական բաժնի թիմը համալրելու նպատակով:

Վարչական օգնականն օժանդակում է գնումների մրցույթների անցկացման, պայմանագրերի կառավարման, ակտիվների կառավարման (գրասենյակային սարքավորումներ, ավտոպարկ, վերանորոգում եւ սպասարկում, ապահովագրություն եւ այլն), վարչական գրագրությունների կազմման եւ վարչական հայերենից անգլերեն եւ հակառակը փաստաթղթերի թարգմանության, ինչպես նաեւ այլ առաջադրանքների կատարման հարցերում։

​Հիմնական աշխատավարձը սովորաբար սկսվում է տարեկան մոտ 12.5 միլիոն դրամից, բայց կախված կլինի համապատասխան եւ հաստատված աշխատանքային փորձից: Ընտրված թեկնածուին կտրամադրվի մրցունակ առավելությունների փաթեթ՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում, ներառյալ անձնական արձակուրդի եւ պետական ​​տոներին ազատ օրերը, առողջության ապահովագրությունը եւ կուտակային կենսաթոշակային ծրագիրը:

Աշխատանքի սկզբի նախատեսվող ամսաթիվը 2026 թվականի փետրվարի 1-ն է։

Թեկնածուն պետք է ունենա միջնակարգ կրթության դիպլոմ, երկու տարվա համապատասխան աշխատանքային ​​​​փորձ եւ անգլերենով ու հայերենով փաստաթղթերի կազմման գերազանց հմտություններ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

28 Դեկտեմբերի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,