Եվրոպական թվային հմտությունների մրցանակ 2026. դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 20-ը
6 Մարտի, 2026

Եվրոպական թվային հմտությունների մրցանակ 2026. դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 20-ը


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվային հմտությունների եւ աշխատատեղերի հարթակը հայտարարում է 2026 թվականի Թվային հմտությունների մրցանակաբաշխության (Digital Skills Awards) անցկացման մասին։

2026 թվականի մրցանակաբաշխության շրաջանակում սահմանվել է հինգ անվանակարգ՝

  • Թվային հմտությունների կատարելագործում @ Աշխատանք. տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում մասնագետների որակավորման բարձրացման եւ վերորակավորման ուղղվածությամբ նախագծեր նպաստելով՝ ՏՏ մասնագետների աշխատանքի տեղավորմանը։
  • Թվային հմտություններ՝ կրթության համար. դասավանդողների եւ (կամ) սովորողների, ՄԿՈՒ մատակարարների, դպրոցների եւ վարչակազմերի թվային հմտությունների կատարելագործմանն ուղղված նախագծեր։
  • Սոցիալական ներառում թվային աշխարհում. մեկուսացման վտանգի տակ գտնվող խոցելի եւ մարգինալացված խմբերի համար թվային ուսուցում, մեդիագրագիտություն եւ հասանելիության հմտություններ ապահովող նախագծեր։
  • Կանայք ՏՀՏ ոլորտում. ՏՀՏ ոլորտում կանանց ներկայացվածության մեծացմանն ուղղված նախագծեր, որոնք աջակցում են աշխատուժի որակավորման բարձրացմանը եւ ոգեշնչում աղջիկներին սկսելու տեխնոլոգիական կարիերա։
  • Կիբերանվտանգության հմտություններ. քաղաքացիների եւ ՓՄՁ-ների կիբերանվտանգության հմտությունների զարգացմանն ուղղված նախագծեր։

Մրցույթը բաց է պետական ​​հաստատությունների, մասնավոր ձեռնարկությունների, ակադեմիական հաստատությունների, տեղական նախաձեռնությունների կամ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծային կոնսորցիումների համար: Նախագիծը կամ նախաձեռնությունը պետք է լինի ընթացիկ, որն արդեն իսկ հասել է իր նպատակների առնվազն կեսին կամ ավարտվել է ոչ շուտ, քան 2025 թվականի հունվարին:

Նախագիծը կամ նախաձեռնությունը պետք է իրականացվի առնվազն մեկ ԵՄ անդամ պետությունում: Կարող են դիմել նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում իրականացվող նախագծեր, սակայն դրանք պետք է ցույց տան իրենց ազդեցությունը ԵՄ անդամ պետություններում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 20-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

20 Մարտի, 2026


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,