Գերմանական Աշաֆենբուրգ քաղաքում գործող «JUKUZ» կենտրոնը հրավիրում է սպորտով հետաքրքրված և երիտասարդների հետ աշխատող երիտասարդ կանանց՝ 52 շաբաթով` 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, միանալու իր թիմին:
Կամավորը կաջակցի բոլոր տեսակի սպորտային միջոցառումներին, երիտասարդական գործողություններին և փոխանակումներին: Բացի մարզական նախագծերից, կենտրոնն առաջարկում է նաև երիտասարդների համար նախատեսված մի շարք տարբեր միջոցառումներ, օրինակ՝ երիտասարդական ռադիո, աշխատանք ԶԼՄ-ների հետ և երաժշտական նախագծեր:
Դուք կունենաք ձեր սեփական սենյակը՝ ընդհանուր սանհանգույցով և խոհանոցով։ Կեցության, ինչպես նաև սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հյուրընկալող կազմակերպությունը: JUKUZ-ը կտրամադրի նաև հեծանիվ՝ Աշաֆենբուրգում շրջելու համար:
Սույն հրավերը բաց է Արևելյան գործընկերության բոլոր երկրների թեկնածուների համար:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,