EU4Green Recovery East ծրագիրը Հայաստանում փնտրում է ազգային հաղորդակցության մասնագետ
24 Հոկտեմբերի, 2025

EU4Green Recovery East ծրագիրը Հայաստանում փնտրում է ազգային հաղորդակցության մասնագետ


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Green Recovery East (EU4GRE) ծրագիրը փնտրում է ազգային հաղորդակցության մասնագետ՝ Հայաստանում հաղորդակցության եւ տեսանելիության միջոցառումների իրականացմանն աջակցելու համար։

Պաշտոնը կառավարվում է Ջրի միջազգային գրասենյակի (OiEau) կողմից, որը EU4GRE ծրագրի գործընկերն է, եւ կկենտրոնանա ԵՄ տեսանելիության ապահովման, ազգային շահագրգիռ կողմերի ներգրավման եւ երկրի մակարդակով ծրագրի արդյունքների խթանման վրա։

Առաջադրանքը բաժանվելու է երկու փուլի՝

  • Ազգային հաղորդակցության գործողությունների ծրագրի (NCAP) եւ ազգային համատեքստին հարմարեցված բյուջեի մշակում.
  • Հաստատված պլանի հիման վրա հաղորդակցության եւ տեսանելիության միջոցառումների իրականացում:

Թեկնածուն պետք է ունենա ռազմավարական հաղորդակցության պլանավորման եւ լրատվամիջոցների, պետական ​​մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների (ՓՄՁ-ներ, բիզնես ասոցիացիաներ) ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատելու ապացուցված փորձ (նախընտրելի է՝ շրջակա միջավայրին եւ ԵՄ-ին վերաբերող հարցերի շուրջ), ինչպես նաեւ հայերենի եւ անգլերենի գերազանց գրավոր եւ խմբագրական հմտություններ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ը։

EU4Green Recovery East (EU4GRE) ծրագիրը (2025-2028 թթ., ԵՄ ներդրումը՝ 21.3 միլիոն եվրո) նպատակ ունի արագացնել կանաչ, ներառական եւ դիմակայուն զարգացումը Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա)՝ Եվրոպական կանաչ գործարքին համապատասխան քաղաքականության բարեփոխումների եւ կարողությունների զարգացման միջոցառումների միջոցով: Ծրագիրն իրականացվում է Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (UBA — Umweltbundesamt), Expertise France-ի, Ջրի միջազգային գրասենյակի (OiEau, Ֆրանսիա), ՏՀԶԿ-ի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) եւ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) կողմից։ Ծրագրի շահագրգիռ կողմերի թվում են կառավարությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային ֆինանսական հաստատությունները:

Իմացիր ավելին

Հայտարարություն – Հայաստան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

27 Հոկտեմբերի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,