«EU4 Independent Media» ծրագիրը Արեւելյան գործընկերության երկրներում հայտարարում է բովանդակության ստեղծման աջակցության մրցույթ
1 Մարտի, 2023

«EU4 Independent Media» ծրագիրը Արեւելյան գործընկերության երկրներում հայտարարում է բովանդակության ստեղծման աջակցության մրցույթ


«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագիրը հայաստանյան լսարանի համար անկախ մեդիա բովանդակության ստեղծմանն աջակցելու նպատակով ընդունում է հայտեր:

Բովանդակության ստեղծմանն աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակն է օժանդակել Հայաստանում բարձրորակ, վստահելի և բազմազան բովանդակության ստեղծմանը՝ կենտրոնանալով այն թեմաների վրա, որոնք Ուկրաինայում պատերազմի պայմաններում և դրա ազդեցությամբ չեն արժանանում բավարար լուսաբանման՝ ունենալով հանրային կարևոր նշանակություն: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։

Ծրագրի խնդիրներն են՝

  1. օժանդակել անկախ լրատվամիջոցներին, լրագրողներին և ստեղծագործական թիմերին` տրամադրելով բովանդակության ստեղծման աջակցություն,
  2. աջակցել լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը մուլտիմեդիա պատմությունների վերաբերյալ սեմինարների և մենթորության միջոցով,
  3. նպաստել տարբեր հարթակներով Հայաստանի հասարակությանը հանրային հետաքրքրության բարձրորակ բովանդակության տրամադրմանը:

Դիմել կարող են՝

  1. անկախ լրատվամիջոցները,
  2. պաշտոնապես գրանցված բոլոր լրատվական կազմակերպությունները, որոնք ծառայություններ են մատուցում հայաստանյան լսարանին,
  3. լրագրողական հասարակական կազմակերպությունները,
  4. բովանդակության ստեղծմամբ զբաղվող անկախ ընկերությունները,
  5. 1-4 կետերում հիշատակվածներից որևէ մեկի անունից գործող լրագրողները/բովանդակություն ստեղծող թիմերը:

Ընտրության չափանիշների ամբողջական ցանկը՝ այստեղ:

Հայտատուները կարող են ակնկալել մինչև 5000 եվրոյի աջակցություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 2:

Ինչպես դիմել

Իբրև ուղեցույց՝ ուշադիր կարդացեք ընտրության չափանիշները:

Խնդրում ենք դիմել՝ լրացնելով առցանց ձևը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

2 Ապրիլի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,