ԵՄ-ը հայտարարում է հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր՝ խթանելու ռազմավարական ներդրումները եւ խորացնելու իր գործընկերությունը Հայաստանի հետ
8 Մայիսի, 2026

ԵՄ-ը հայտարարում է հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր՝ խթանելու ռազմավարական ներդրումները եւ խորացնելու իր գործընկերությունը Հայաստանի հետ


Մայիսի 5-ին Երեւանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավերի մասին՝ ուղղված Հայաստանի առանցքային ոլորտներում կոնկրետ ներդրումային հնարավորությունների բացահայտմանը եւ դրանց իրականացման արագացմանը։

Հրավերն ուղղված է այնպիսի ներդրումների խթանմանը կապակցվածության, մարդկային կապիտալի եւ տնտեսական արդիականացման ոլորտներում։

Գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած ավելի լայն Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի եւ ԵՄ-Հայաստան կապակցվածության գործընկերության համաձայն՝ նախագծերի թիրախում պետք է լինեն էներգետիկայի, տրանսպորտի եւ թվային ոլորտները: Հրավերի շրջանակում նաեւ առաջնահերթություն է տրվում կրթության եւ հետազոտությունների, առողջապահական կարողությունների եւ մատակարարման շղթաների, ինչպես նաեւ առաջադեմ արտադրության եւ արդյունաբերականացման ոլորտներում ներդրումներին, ներառյալ տեխնոլոգիաների ներդրումը եւ ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունը:

Հրավերը բաց է Եվրոպական միությունում, Եվրոպական տնտեսական տարածքում կամ Հայաստանում հիմնադրված մասնավոր ընկերությունների, համատեղ ձեռնարկությունների եւ կոնսորցիումների համար։

Ներկայացված նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանում։ Ընդհանուր ներդրումային նախագծի ծավալը պետք է կազմի առնվազն 30 միլիոն եվրո, իսկ նախագիծը խթանողի կապիտալի/ սեփական միջոցների մասնակցությունը պետք է կազմի նախագծի ընդհանուր ներդրումային արժեքի առնվազն 20%-ը:

Մասնակցությունը չի ենթադրում որեւէ գործընկերային կամ իրավական հարաբերություն Եվրոպական հանձնաժողովի հետ, ինչպես նաեւ չի երաշխավորում ԵՄ-ի կամ գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական աջակցությունը։

Հայտերի ներկայացման պորտալը բացվել է 2026 թվականի մայիսի 5-ին եւ հասանելի կլինի 12 ամիս։

Առաջարկները կգնահատվեն հանձնաժողովների՝ եռամսյակը մեկ գումարվող նիստերի շրջանակում՝ համաձայն մրցույթի հայտարարության մեջ սահմանված չափանիշների՝ ապահովելով արդար եւ թափանցիկ գործընթաց։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

5 Մայիսի, 2027

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,