Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) կամ Եվրոպական միության անդամ երկրի քաղաքացի, ապա կարող ես մինչեւ ս.թ. նոյեմբերի 3-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։
Նոր ընդունելության մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին՝
Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը լրացնել դիմումի ձեւը։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների երիտասարդների միջեւ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,