Դիմեք եւ մասնակցեք Մոլդովայում կայանալիք Կլիմայական արդարադատության եւ մարդու իրավունքների Եվրոպական միջտարածաշրջանային գարնանային դպրոցին
7 Մարտի, 2025

Դիմեք եւ մասնակցեք Մոլդովայում կայանալիք Կլիմայական արդարադատության եւ մարդու իրավունքների Եվրոպական միջտարածաշրջանային գարնանային դպրոցին


Գլոբալ կամպուսն իր GC Caucasus ծրագրով եւ Մոլդովայի պետական ​​համալսարանը (ՄՊՀ) հայտարարում են ընդունելություն Կլիմայական արդարադատության եւ մարդու իրավունքների 2-րդ Եվրոպական միջտարածաշրջանային գարնանային դպրոցի համար: Գարնանային դպրոցը կանցկացվի մայիսի 5-11-ը Մոլդովայում։

Մոլդովայում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ՝ դպրոցը մարդու իրավունքների ոլորտում նորարարական եւ հեռանկարային կրթական նախաձեռնություն է, որը կազմակերպվել է ՄՊՀ-ի իրավագիտության եւ կենսաբանության ֆակուլտետների հետ համատեղ: Դպրոցը կհամախմբի գիտական շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը եւ իրավապաշտպաններին Մոլդովայից, ինչպես նաեւ ԵՄ հարեւանության եւ արեւելյան ընդլայնման երկրներից:

Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, սկսնակ մասնագետներ, հետազոտողներ եւ սկսնակ բնապահպանական ակտիվիստներ կամ պրակտիկ գործիչներ Արեւելյան գործընկերության (Մոլդովա, Հայաստան, Ուկրաինա, Վրաստան) եւ Արեւմտյան Բալկանների (Բոսնիա եւ Հերցեգովինա, Սերբիա, Մոնտենեգրո, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա եւ Կոսովո) երկրներից, ովքեր ցանկանում են նախնական պատկերացում կազմել թեմայի վերաբերյալ կամ ունենալ հիմնական փորձ: Բացի այդ, մինչեւ երկու ազատ տեղ է նախատեսված ԵՄ քաղաքացիների համար:

Մասնակցությունն անվճար է։ Կեցության, ճանապարհորդության եւ ապրուստի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 16-ը։

Մարդու իրավունքների գլոբալ կամպուսը ավելի քան 100 համալսարաններից բաղկացած ցանց է, որը զբաղվում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասնագետների հաջորդ սերնդի պատրաստմամբ եւ հզորացմամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16 Մարտի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,