Blue Book փորձնակության ծրագիր. դիմեք եւ մասնակցեք 2026 թվականի հոկտեմբերին մեկնարկող աշխատաշրջանին
20 Մարտի, 2026

Blue Book փորձնակության ծրագիր. դիմեք եւ մասնակցեք 2026 թվականի հոկտեմբերին մեկնարկող աշխատաշրջանին


Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է իր ամենամյա Blue Book փորձնակության ծրագրի համար հայտերի ընդունումը։ 2026 թվականի աշխատաշրջանը կմեկնարկի հոկտեմբեր ամսին:

Blue Book-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող հինգ ամիս տեւողությամբ վճարովի փորձնակության ծրագիր է, որն ամբողջ աշխարհից երիտասարդ շրջանավարտներին տրամադրում է ԵՄ քաղաքականության մշակման եւ կառավարման ոլորտի գործնական փորձ:

2026 թվականի հոկտեմբերին մեկնարկելիք աշխատաշրջանի տեւողությունը հինգ ամիս է, որը բոլոր հետաքրքրված անձնաց հնարավորություն կտա դիմել շուրջ 1,000 պաշտոնների Հանձնաժողովի բազմաթիվ ստորաբաժանումներում, ծառայություններում եւ գործակալություններում՝ տեղաբաշխված Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 երկրների ազգային բյուրոների միջեւ:

Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար՝ առանձին գլխավոր տնօրինություններում եւ ծառայություններում։

Փորձնակության ծրագրերը երկու տեսակի են՝ վարչական եւ թարգմանչական․ վերջինս նախատեսված է հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։

Հեռանկարային դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք աստիճան, չունենան վեց շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ ԵՄ հաստատություններում եւ վարժ տիրապետեն ԵՄ առնվազն երկու լեզուների, որոնցից մեկը՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն:

Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:

Ընտրված փորձնակները կստանան 1,538.16 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։

Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:

Հայտերի ընդունումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պարտավոր են գրանցվել:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 7-ը, Բրյուսելի ժամանակով՝ ժամը 10։00-ն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

7 Ապրիլի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,