Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին ԱՄԿ թիվ 156 կոնվենցիան ընդունվել է 1981 թվականին և ուժի մեջ է մտել 1983 թվականից՝ կոնվենցիան ընդունած ԱՄԿ անդամ երկրների համար: Մինչ այժմ կոնվենցիան վավերացրել են 45 անդամ երկրներ: Այն նկարագրում է միջոցառումներ, որոնք նպաստում են աշխատանքի եւ կյանքի առողջ հավասարակշռությանը բոլոր աշխատողների համար և նպաստում գենդերային հավասարությանը եւ արժանապատիվ աշխատանքին:
Գերակշռող սոցիալական և մշակութային նորմերի պատճառով Հայաստանում ընտանեկան-տնային պարտականությունների բեռը հիմնականում ընկնում է կանանց վրա, և տպավորությունն այնպիսին է, որ աշխատուժից հեռանալը խնամքի պատճառներով բացառապես կանանց վրա է ազդում. սա նրանց դուրս է մղում աշխատաշուկայից կամ ստիպում է իրենց կամքից անկախ ընտրել կես դրույքով աշխատանք։ Սոցիալական նորմերը և գենդերային հիմքով խտրական ընկալումները կանանց վրա պատասխանատվություն են դնում երեխաների խնամքի, տարեցների խնամքի և ընդհանուր տնային պարտականությունների համար, որոնք այլ գործոնների հետ սահմանափակում են սեփական ընտրությամբ, արժանապատիվ, անվտանգ եւ արդար պայմաններում աշխատելու հնարավորությունը: Սույն ուսումնասիրությունը փորձում է պատասխանել հետեւյալ հարցերին՝ ո՞րն է (որո՞նք են) խնդիրը (խնդիրները), որոնք պետք է լուծվեն, որո՞նք են կոնկրետ քաղաքականության նպատակները, որոնք պետք է ձեռք բերվեն բացահայտված միջամտությունների միջոցով, որո՞նք են այդ նպատակներին հասնելու տարբեր ուղիները եւ այդ ձեռքբերումների արժեքը (խնդրի լուծման տարբեր եղանակների բյուջետային, վարչական, տնտեսական եւ սոցիալական հետեւանքները):
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն, ՄԱԿ Կանայք, Երևան, Հայաստան 2022․
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,