Սույն զեկույցի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետությունում որքանով է պաշտպանված բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը։ Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչեւ դատական վճիռ կայացնող, ինչպես նաեւ արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։ Այդ նպատակին հասնելու համար 2021-2022 թվականներին մշտադիտարկվել են ընտանեկան բռնության դատական գործերի նիստերը, և ուսումնասիրվել են ընտանեկան բռնության գործերով 2018-2022 թվականներին կայացված դատական ակտերը։ Իսկ մինչդատավարական փուլում առկա խնդիրները բացահայտելու նպատակով խորքային հարցազրույցներ են անցկացվել ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։ Այսպիսով՝ հնարավորություն է ստեղծվել բացահայտելու իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քրեական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունները, քրեական հետապնդման միտումներն ու ձեւավորված դատական
պրակտիկան։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն, Երևան, 2022





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,