2023 թվականին Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման տվյալներով՝ Եվրոպական միությանը վստահում է երկրի քաղաքացիների 60 տոկոսը։ Այս ցուցանիշն այլ միջազգային հաստատությունների համեմատ ամենաբարձրն է եւ 17 տոկոսային կետով ավելի է, քան երկու տարի առաջ, մինչդեռ ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները դրական է գնահատել հարցվածների գրեթե երեք քառորդը (74%):
Հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարին, որի շրջանակում ամբողջ երկրում դեմ առ դեմ հարցազրույցներ են անցկացվել 1000 հոգանոց ներկայացուցչական ընտրանքի հետ: Հայաստանում եւ Արեւելյան հարեւանության տարածաշրջանի եւս հինգ երկրներում հասարակական կարծիքի հարցումները 2016 թվականից անցկացվում են «EU NEIGHBOURS EAST» ծրագրի կողմից՝ ամենամյա հիմունքներով։
Այս տարվա հարցման արդյունքներով՝ հայաստանցիների 69%-ը տեղյակ է իրենց երկրին ԵՄ ֆինանսական աջակցության մասին (2016-ի 62%-ի համեմատ), 37%-ն այն արդյունավետ է գնահատել (միայն 12%-ն է կարծում, որ դա այդպես չէ): Հարցվածների զգալի մեծամասնությունը (82%) տեղյակ է, որ ԵՄ-ն պատվիրակություն ունի Հայաստանում։
Հայաստանցիների միայն 10%-ն է, որ բացասական պատկերացում ունի ԵՄ-ի մասին, մինչդեռ նրանց գրեթե կեսի մոտ (47%) այդ պատկերացումը դրական է, ինչը հինգ տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ 38%-ն ունի չեզոք պատկերացում ԵՄ-ի մասին:
Հարցումը նաեւ ցույց է տվել, որ հայաստանյան ԶԼՄ-ները դրական (49%) կամ չեզոք (33%) պատկերացում են փոխանցում ԵՄ-ի մասին եւ որ գրեթե բոլոր քաղաքացիները (90%) կցանկանան ավելի լավ տեղեկացված լինել ԵՄ-ի մասին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,