Արտադրությունում բնապահպանամետ մոտեցման որդեգրումը պատասխանատու ձեռնարկատիրության դրսևորում է ու կարևոր գործնական օգուտներ է բերում բիզնեսին: Նախ՝ այն նվազեցնում է ընդհանուր արտադրական ծախսերը և ապահովում նյութական ու էներգետիկ հոսքերի թափանցիկություն:
Երկրորդ՝ այն մեծացնում է արտադրողականությունը՝ ձեռնարկություններին հնարավորություն տալով շարունակել ընդլայնել իրենց արտադրությունը՝ նվազագույն ռիսկերի և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնով: Համապատասխանությունն ու արտադրողականությունն ըստ բնապահպանական ստանդարտների և շուկայի պահանջների բարելավելը նպաստում է սպառողների ու շահագրգիռ կողմերի հետ նոր և ավելի լավ հարաբերությունների հաստատմանը:
Ընդհանուր առմամբ, այս օգուտներն ընկերությունների համար ավելի նպաստավոր մրցակցային դիրք են ապահովում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային շուկաներում:
Օրինակ, Եվրոպական միության տրամադրած աջակցության շնորհիվ 357 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և կազմակերպությունների համար առանձնացվել են ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մոտ 2000 միջոցներ, որոնց ինքնածախսածածկման ժամկետը կազմում է առավելագույնը 5 տարի է։ Այդ ընկերությունները տարեկան կարող են խնայել մինչև 10 միլիոն եվրո, ինչպես նաև՝
Այդ միջոցներն ամեն տարի կրճատում են ածխաթթու գազի արտանետումները 81 115 տոննայով (կարծես ճանապարհներից դուրս բերված մոտ 17 644 ավտոմեքենա) և 22 694 տոննայով՝ կոշտ թափոնները (համարժեք է Եվրոպական միության 4 364 միջին վիճակագրական բնակիչների արտադրած թափոնների քանակին):
Կարճ ասած՝ ռեսուրսաարդյունավետությունն օգնում է խթանել տեխնոլոգիական նորարարությունը, ստեղծել «կանաչ» աշխատատեղեր, ավելի կայուն արտադրանքների միջոցով օգուտ տալ սպառողներին, ինչպես նաև նոր արտահանման շուկաներ և բիզնեսի հնարավորություններ է ստեղծում տեղական ընկերությունների համար:
COVID-19 համավարակն ազդել է բազմաթիվ բիզնեսների վրա: Մի քանի ոլորտներ ուղղակի դադարել էին աշխատել, ինչն աննախադեպ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Այս համատեքստում՝ որևէ տեսակի ավելորդության համար տեղ չկա: Տնտեսության ոլորտների արագ վերականգնումն ապահովելու համար կարևոր է աշխատանքային գործընթացների, նյութերի, էներգիայի և ջրի օգտագործման հաշվարկումը` ծախսերը նվազեցնելու և որակը բարելավելու համար: ՌԱՄԱ-ն կարող է դառնալ տնտեսական վերականգնման կարևոր գործիք, քանի որ այն ենթադրում է սահմանափակ ռեսուրսների խելամիտ օգտագործում՝ առավելագույն արտադրական օգուտներ ստանալու համար: Գործընթացների ավելի լավ վերահսկումը, աշխատանքային պայմանների բարելավումը, քիմիական նյութերի անվտանգ կառավարումը, արդի տեխնոլոգիական բարելավումների ներմուծումը, էներգաարդյունավետությունը, թափոնների նվազեցումն ու վերագնահատումը, բնապահպանամետ ապրանքների նորարարությունները, ի թիվս այլոց, ՌԱՄԱ ռազմավարություններ են, որոնք բիզնեսներին օգնում են վերականգնման ռազմավարություն իրականացնել:
Արդյունավետ և ավելի մաքուր արտադրական պրակտիկաները, տեխնոլոգիաները և արդյունաբերական սիմբիոզներն առաջին քայլերի մի մասն են: Էկոարդյունաբերական պարկերի պիլոտավորման ուղղությամբ EU4Environment-ի գործունեության լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՌԱՄԱ մեթոդաբանությունն ունի տարբեր կիրառություններ՝ սկսած արտադրանքի ձևափոխումից մինչև արտադրական գործընթացների ավելի լավ վերահսկում և տեխնոլոգիաների կատարելագործում: Այս բոլոր ինտեգրված գործողությունները մեծացնում են տեղում բազմակի օգտագործման, արտադրանքի արդյունավետության և վերամշակման հնարավորությունները:
ՌԱՄԱ-ի վերլուծությունը ձեռնարկությանն օգնում է բացահայտել այն առավել կայուն դարձնելու հնարավորությունները.
Փորձը ցույց է տալիս, որ ՌԱՄԱ-ի տարբերակների ավելի քան 60%-ին հատուկ են ցածր ներդրումային ծախսերը կամ համեմատաբար կարճ ինքնածախսածածկման ժամկետները, որոնք տատանվում են մի քանի ամսից մինչև երեք տարվա միջև: Դա նպաստում է ներդրումների արագ վերադարձին և խնայողություններին:
Տնտեսական օգուտներից զատ, այս պրակտիկաների արդյունքները բարելավում են ընկերությունների բնապահպանական և սոցիալական ցուցանիշները՝ բարելավելով նրանց բիզնեսի իմիջը շուկայում: Դրանք նաև ապահովում են պահանջներին հետևում և դյուրացնում են ազգային և միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցով հասանելի «կանաչ» վարկերի մատչելիությունը՝ նշված պրակտիկաների թանկարժեք տարբերակների ներդրման համար: Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը հիմնական կատարողական ցուցանիշների շարքում ներառելով՝ ՌԱՄԱ-ն ՓՄՁ-ները կապում է կլիմայի փոփոխության մեղմացմանը նպաստող ֆինանսական մեխանիզմների հետ՝ խրախուսելով ընկերություններին բարելավել էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:
ՌԱՄԱ-ն միջազգայնորեն ճանաչվել է որպես բոլոր տեսակի ձեռնարկություններում ռեսուրսների օպտիմալացման գործիք.
Օրինակ՝ թափոնների աղբյուրները քարտեզագրելով և թաքնված պատճառները որոշելով՝ մի ընկերություն իր վաֆլու արտադրության հոսքագծում հայտնաբերել է արտադրանքին չհամապատասխանող՝ 15%-ին համարժեք կորուստ: Արտադրանքի բաղադրատոմսի ճշգրտման, գործառնական վերահսկողության բարելավման և սերուցքային նոր սարքավորման տեղադրման միջոցով ընկերությունը ոչ միայն հասավ իր արտադրած վաֆլիի որակի բարելավմանը, այլև անհամապատասխանության մակարդակը իջեցրեց մինչեւ 5%:
ՌԱՄԱ-ն իրականացվում է հետևյալ հերթականությամբ՝ պլանավորում, իրագործում, ստուգում, իրականացում․
Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների անցմանը դեպի ավելի «կանաչ», արդյունավետ և կայուն տնտեսություններ` միաժամանակ արձագանքելով բնապահպանական մարտահրավերներին և բարելավելով քաղաքացիների շրջակա միջավայրի բարեկեցությունը: ԵՄ աջակցությունն ուղղված է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կարիքներին:
ՌԱՄԱ-ն «EU4Environment» (ԵՄ-ն շրջակա միջավայրի համար) ծրագրի գերակա ուղղություններից մեկն է: ՌԱՄԱ-ի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային գործընկերները EU4Environment-ի շրջանակներում և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) տեխնիկական աջակցությամբ խթանում են ՓՄՁ-ների շրջանում ՌԱՄԱ օգտագործումը: Ազգային գործընկերներն ընկերություններին տրամադրում են խորհրդատվական ծառայություններ ու իրականացնում ՌԱՄԱ աուդիտ, պատրաստում են փորձագետներ ու բարձրացնում ՌԱՄԱ մասին իրազեկությունը, ինչպես նաև նպաստում են «կանաչ» ֆինանսավորման մատչելիությունը:
Եվրոպական միությունը՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկն ու Գերմանական զարգացման KfW բանկը, «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաև «Կանաչ աճի» հիմնադրամի և FINTECC EU4Climate պատուհանի միջոցով տրամադրում է նաև «կանաչ» ներդրումների ֆինանսավորում: 2020 թ.-ին Եվրոպական միությունը տրամադրել է մոտ 100 միլիոն եվրոյի երաշխիք՝ աջակցելու ՎԶԵԲ-ի շուրջ 300 միլիոն եվրոյի ներդրումներին և մասնավոր հատվածի սուբյեկտներից ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներդրման համար լրացուցիչ վարկերին: Ի թիվս այլոց, այս աջակցությունը կնպաստի «կանաչ» ներդրումների միջոցով COVID-19-ից վերականգնմանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում:
Ավելին կարող եք իմանալ ԱլԳ ՓՄՁ-ների ռեսուրսաարդյունավետ և կանաչ արտադրության ֆինանսավորման համար շահագրգիռ կողմերի ուղեցույցից:
Կարող եք կապ հաստատել Հայաստանում «Ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրություն» ծրագրի հետ (https://recp.am/), որը ֆինանսավորվում է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» գործողության շրջանակներում և իրականացվում «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: «Ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրություն» ծրագիրն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ՝ ՌԱՄԱ մեթոդաբանության ներդրման, կառավարման և ինստիտուցիոնալացման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է փորձագետների պատրաստում, ՌԱՄԱ գնահատում, ՓՄՁ-ների համար առաջարկությունների փաթեթների պատրաստում:
Հայաստանում ՌԱՄԱ միջոցառումների ներդրման հաջողության պատմությունների օրինակներ առկա են տարբեր ոլորտներում: Օրինակ՝ ՌԱՄԱ-ին ուղղված 7400 եվրոյի ներդրման շնորհիվ էլեկտրական մարտկոցներ արտադրող «Էլբատ» ընկերությանը հաջողել է ամեն տարի խնայել ավելի քան 15 000 եվրո: Ընկերությունը ներդրել է ջրի կրկնօգտագործման համակարգ՝ օժանդակ հովացման համակարգին ուղղված գործընթացի մնացորդային ջուրն արտադրական միավորների մարտկոցների հովացման համար օգտագործելու նպատակով, ինչի արդյունքում կոնկրետ արտադրանքի համար ջրի սպառումը կրճատվել է 16%-ով:
«Լուկաշին» գյուղատնտեսական կոոպերատիվն էլ իր էներգետիկ ծախսերը կրճատել է 20%-ով՝ չրերի արտադրության համար տեղադրելով կոնվեկտիվ արևային չորանոցներ և արևային ջրատաքացուցիչ` այդպիսով էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառումը կրճատելով, համապատասխանաբար, 21%-ով և 12%-ով։
Հայաստանում այս և այլ հաջողության պատմությունների մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,