ԵՄ աջակցությամբ իրականացվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ աջակցելու Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց աշխատանքը COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո:
Ծրագիրն իրականացնում է Մարդու իրավունքների տուն Երևանը՝ «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության (ERIM, նախկինում՝ ԱՅՐԵՔՍ Եվրոպա) հետ համատեղ:
Համավարակից տուժած փոքր և միջին ՔՀԿ-ները, անկախ ակտիվիստները և անկախ լրատվամիջոցները կստանան դրամաշնորհներ՝ իրենց աշխատանքը շարունակելու և այն արդյունավետ կազմակերպելու համար:
Դրամաշնորհները կտրամադրվեն 6 լոտերի շրջանակներում.
ԼՈՏ 1. Արագ արձագանքման ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհներ ՔՀԿ-ներին. մինչև 21,000 եվրո։
ԼՈՏ 2. Հոգեբանական և իրավաբանական աջակցության արագ արձագանքման դրամաշնորհներ. մինչև 2,000 եվրո՝ անհատներին և 5,000 եվրո՝ խմբային հայտադիմումների դեպքում:
ԼՈՏ 3. Թվայնացման դրամաշնորհներ (սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների, առցանց ռեսուրսների և այլնի ձեռքբերում). մինչև 8,000 եվրո:
ԼՈՏ 4. Արագ արձագանքման ինստիտուցիոնալ աջակցություն լրատվամիջոցներին. մինչև 10,000 եվրո` մարզային և մինչև 19,000 եվրո՝ համապետական լրատվամիջոցներին։
ԼՈՏ 5. Կարողությունների զարգացման դրամաշնորհներ. մինչև 5,000 եվրո՝ զարգացման կարճաժամկետ ծրագրերի և մինչև 12,000 եվրո՝ երկարաժամկետ՝ մենթորության բաղադրիչով ծրագրերի համար։
ԼՈՏ 6. Մեդիա արշավների դրամաշնորհներ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին՝ մինչև 7,000 եվրո։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 6-ն է:
Տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումների ձևերը, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարող եք գտնել կից:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,