Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ. COVID-19-ին հակազդման շրջանակներում 2020 թ.-ին իրականացվել են ռեկորդային ներդրումներ, արևելյան հարևանության երկրներն էլ հիմնական շահառուների թվում են
15 Հունվարի, 2021

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ. COVID-19-ին հակազդման շրջանակներում 2020 թ.-ին իրականացվել են ռեկորդային ներդրումներ, արևելյան հարևանության երկրներն էլ հիմնական շահառուների թվում են


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կորոնավիրուսային համավարակին 2020 թվականի ընթացքում արձագանքել է 11 միլիարդ եվրո ծավալով ռեկորդային ներդրումներով, որոնք ուղղվել են 411 նախագծի ու լուծել են 38 երկրների հրատապ տնտեսական կարիքները, այդ թվում նաև Արևելյան հարևանության տարածաշրջանում: Այսպիսով՝ տարեկան գործարար ներդրումների ծավալն աճել է 10 տոկոսով՝ համեմատած 2019 թ.-ի հետ:

ՎԶԵԲ-ն առաջին միջազգային ֆինանսական հաստատությունն էր, որը նախորդ տարվա մարտ ամսին արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց՝ համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար: Այն կենտրոնացավ իր գործող հաճախորդներին աջակցելու վրա՝ նրանց տրամադրելով կարճաժամկետ իրացվելիության և շրջանառու կապիտալ՝ կենսունակ ընկերությունները պաշտպանելու և իր գործունեության երկրներում կայուն, արդար և բաց շուկայական տնտեսության ուղղությամբ առաջընթացը պաշտպանելու նպատակով: Բանկն իր Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում աջակցել է առևտրի ֆինանսավորման ռեկորդային 2,090  գործարքների` 3,3 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ: Գործարքների թվում կան Իսպանիայից, Թուրքիայից և Շվեյցարիայից դեպի Լիբանան, Վրաստան և Հորդանան դեղերի ներմուծման օրինակներ:

Եվրոպական միությունը, որը ՎԶԵԲ խոշորագույն դոնորն է, ևս 50 միլիոն եվրոյի երաշխիք է տրամադրել՝ արևելյան գործընկեր երկրներում էներգիայի վերականգնվող աղբյուրների ուղղությամբ ներդրումների համար:

Կովկասում Բանկն ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է ֆինանսավորել էներգետիկայի ոլորտում, ներառյալ վերականգնվող էներգետիկայի ուղղվածությամբ Հայաստանում առաջին «Masrik Solar» նախագծի և Վրաստանում էներգափոխանցման ցանցի ու կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների ֆինանսավորումը:

Ուկրաինայում ՎԶԵԲ-ը ներդրումները համատեղեց որոշումների կայացման բնագավառում համագործակցության հետ և 450 միլիոն եվրո վարկ տրամադրեց պետական «Ուկրավտոդոր» գործակալությանն՝ ի աջակցություն ազգային ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ջանքերին: Պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության (ՊՄԳ) մասով Բանկի խորհրդատվական գործունեությունը հանգեցրեց Ուկրաինայի Օլվիա և Խերսոն քաղաքներում երկու նավահանգիստների կոնցեսիայի:

Նոյեմբերին ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդն Ուկրաինայի խնդրանքով հաստատեց Չեռնոբիլի համագործակցության միջազգային հաշվի ստեղծումը: Նոր դոնորային հիմնադրամի նպատակը Չեռնոբիլում առկա մարտահրավերները լուծելն ու Չեռնոբիլի ապաստարանային ֆոնդի (Նոր անվտանգ ապաստարան) և Միջուկային անվտանգության հաշվի (Բանեցված վառելիքի ժամանակավոր պահեստարան, Հեղուկ ռադիոակտիվ թափոնների մաքրման կայան) միջոցով արձանագրված ձեռքբերումները պահպանելն է:

Կորոնավիրուսային համավարակը նաև արագացրեց դեպի ավելի թվային աշխարհ անցումն ու ստիպեց փոփոխություններ մտցնել ՎԶԵԲ-ի կողմից ՓՄՁ-ներին աջակցության եղանակների մեջ: Բանկն արագ ճշգրտումներ մտցրեց՝ մատուցելով ծառայություններ, որոնք ուղղված են թվային ենթակառուցվածքների օգտագործմամբ փոքր բիզնեսի սեփականատերերի, աշխատակիցների և խորհրդատուների հմտությունների զարգացմանը: Օրինակ, ՎԶԵԲ-ի օգնությամբ մշակված ուկրաինական «Merezha» թվային հարթակը տեղական ՓՄՁ-ներին թույլ է տալիս անմիջական մուտք ունենալ գրանցված փորձագետների, թեմատիկ ուսումնասիրությունների և օգտակար տվյալների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են նրանց պլանավորման և զարգացման գործունեության համար:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,